ԱԱ-2026․ Եգիպտոսը, Արգենտինան և Կոլումբիան հաղթեցին
Աշխարհի առաջնության 1/32 եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Ավստրալիայի և Եգիպտոսի հավաքականները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լարված ու համառ պայքարում ընթացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։
Հանդիպման մեկնարկից հետո նախաձեռնությունն ավելի հաճախ Եգիպտոսի ձեռքում էր, և առաջին խաղակեսի միջնամասում աֆրիկյան ընտրանին կարողացավ բացել հաշիվը։ Ավստրալիան երկրորդ կեսում զգալիորեն ակտիվացավ, սկսեց ավելի շատ ճնշում գործադրել մրցակցի պաշտպանների վրա և 55-րդ րոպեին վերականգնեց հավասարակշռությունը՝ ստիպելով մրցակցին գրավել սեփական դարպասը։
Հիմնական ժամանակի մնացած հատվածում երկու թիմերն էլ ունեցան գոլային պահեր, սակայն դարպասապահներն ու պաշտպանները գործեցին վստահ, ինչի արդյունքում հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում նույնպես գոլեր չգրանցվեցին, և հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում։
Հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին եգիպտացիները` 1:1 (2:4):
Արգենտինան Աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ փուլում 3-2 հաշվով հաղթեց Կաբո Վերդեին։ Խաղի հիմնական 90 րոպեներն ավարտվեցին 1-1 հաշվով, և հանդիսատեսը լրացուցիչ ժամանակում տեսավ ևս երեք գոլ։ Քրիստիան Ռոմերոն խփեց վճռորոշ գոլը 111-րդ րոպեին, սակայն գոլը ճանաչվեց ինքնագոլ։
Այսպիսով, Արգենտինան անցավ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, ինչը նրանց անընդմեջ վեցերորդ մասնակցությունն է այս փուլում։ Հատկանշական է, որ Արգենտինան Մեսսիի հետ միասին հասել է 1/8 եզրափակիչ բոլոր Աշխարհի առաջնություններում՝ 2006, 2010, 2014, 2018 և 2022 թվականներին։
39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին բացեց խաղի հաշիվը 29-րդ րոպեին և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Մրցաշարի հաջորդ փուլում գործող աշխարհի չեմպիոնները կմրցեն Եգիպտոսի հետ։
1/16 եզրափակչի վերջին հանդիպմանը Կոլումբիան Արիասի գոլի շնորհիվ հաղթեց Գանային։




















Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝...
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Վարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ին
Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա Սողոմոնյան
Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստան...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների հ...
Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան