ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքեն. Ռյուտե
ՆԱՏՕ-ի պետությունները հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք գագաթնաժողովում պաշտպանական ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքեն։ Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն «The Washington Post» թերթի համար գրած հոդվածում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երբ առաջնորդները հավաքվեն Անկարայում, մենք կհայտարարենք Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ընկերությունների հետ տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրերի մասին։ Մենք նաև ցույց կտանք, թե ինչպես ենք ներդրումներ կատարում հիմնական տեխնոլոգիաների մեջ՝ այսօրվա և վաղվա անվտանգության ոլորտի պահանջներին համապատասխանելու համար», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ Անկարայում կայանալիք գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները մտադիր են ցույց տալ, թե ինչպես են նրանք ներդրումներ կատարում պաշտպանության մեջ, վերահավասարակշռում սեփական անվտանգությունը և ամրապնդում արդյունաբերական բազան։
Հյուսիսատլանտյան դաշինքի բարձր մակարդակի հանդիպումը կանցկացվի Անկարայում հուլիսի 7-8-ը։ Եվրատլանտյան տարածաշրջանի համար սպառնալիքներն ու մարտահրավերները, Ուկրաինան և ՆԱՏՕ-ի հարավային թևը կլինեն գագաթնաժողովի հիմնական թեմաներից։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան