Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, մի շարք նախարարություններում և պետական կառավարման այլ մարմիններում վերջին շրջանում բավական մեծ թվով մարդիկ են կա՛մ արդեն ազատվել աշխատանքից, կա՛մ պատրաստվում դիմում գրել։
Բանն այն է, որ մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է: Ընդ որում, խոսքը քաղաքական կողմնորոշման մասին չէ, քանի որ այդ մարդիկ անցած տարիներին շարունակել են աշխատել ՔՊ-ի հետ: Խոսքն այն մասին է, որ գնալով ավելի հաճախակի են դարձել պարտադրանքները՝ սոցիալական ցանցերում ակտիվորեն «շեյր անել» ոչ միայն տվյալ գերատեսչության, այլև ընդհանրապես կառավարության գործունեությանն առնչվող հրապարակումները, էլ չասած՝ Նիկոլ Փաշինյանի գրառումների մասին: Շատերի համբերության բաժակը վերջնականապես լցվել է՝ հատկապես կապված հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի եզրափակիչ հանրահավաքի հետ: Բոլոր աշխատակիցներին հասկացրել են, որ այդ հավաքին ներկա լինելը խորհրդային «կամավոր-պարտադիր» սկզբունքով է, հակառակ դեպքում եզրակացություններ կարվեն: Սակայն եզրակացություններ անելուն շատերը չեն էլ սպասել, իրենք են եզրակացություն արել և ազատման դիմումներ գրել:
Մեր զրուցակիցները նաև նշում էին, որ պատճառը միայն սա չէ. այլևս անհնար է այս իշխանության օրոք աշխատել պետական կառավարման համակարգում, քանի որ նախ՝ գրեթե բոլոր համակարգերում քաոս է, պրոֆեսիոնալիզմն ու փորձառությունը որևէ դեր չունեն, աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, գումարած՝ ընթանում է տոտալ քպականացում: Մեր տեղեկություններով, ոմանք անկեղծ հույս են ունեցել, որ հունիսի 7-ի ընտրություններով իշխանափոխություն կլինի, և պետական համակարգը կընկնի ռելսերի մեջ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»