Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Մամուլի տեսություն

«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեսարանների ապահովում, սեփական վախերի դրսևորում։ Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին յուրաքանչյուրը մի բնորոշում է տալիս։ «Առաջին հերթին՝ ներսում, բայց նաև դրսում փորձում է ցույց տալ, թե ինչու է այդքան տոկոս ստացել, այլ ոչ ավելի։ Նա միշտ ասում էր, որ սահմանադրական մեծամասնություն է հավաքելու, որ այդքան «շուն ու շանգյալ» չկա, որ այս ընդդիմությանը՝ «եռագլուխ պատերազմի կուսակցությանը» ձայն տա և այլն։ Եվ հանկարծ ընդդիմությունն այդքան ձայն է հավաքում։ Նա պետք է ոչ միայն իր, այլ նաև դրսի լսարանի՝ Եվրոպայի, Ադրբեջանի և Թուրքիայի համար, բացատրի, թե ինչպե՞ս եղավ, որ նա մշտապես ասում էր՝ բոլորը կիսում են իր գիծը, այն է՝ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, հիմա ստացվում է, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ։ Կարելի է ասել, որ Հայաստանի ինչ-որ մասն իր հետ համաձայն է, բայց մյուս մասը՝ ոչ։ Եվ նա ստիպված գնում է այս քայլերին։ Ասում է՝ ընդդիմությունը կաշառքով է այդ ձայները ստացել, դրանք անկեղծ ձայներ չեն և այլն։ Սկսել է այս գործընթացը՝ նոր քրեական գործեր, նոր հետապնդումներ, որոնք բոլորն ունեն քաղաքական աստառ։ Նույնիսկ ԵԱՀԿ դիտորդական խումբն իր նախնական զեկույցի մեջ շատ մեղմ, բայց անդրադարձել էր այն մթնոլորտին, որ իշխանությունը հետապնդում է իր հիմնական քաղաքական հակառակորդներին։ Երբեմն մտածում եմ, որ գուցե կարիք ունի ինքն իրեն համոզելու, որ իր հակառակորդների ձայները, այսպես ասած, «մաքուր» ձայներ չեն, և հիմա գնում է բոլորի հետևից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը։ Նշում է՝ արդեն իսկ հայցեր կան քաղաքացիներից, որոնք դատարան են դիմում՝ ի պատասխան Փաշինյանի մեղադրանքների, թե կաշառքի դիմաց են ընտրել ընդդիմությանը։

Վերջին շաբաթվա ընթացքում ականատես եղանք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի կալանավորումներին։ «Ներքուստ ինչ-որ անհանգստություններ են ձևավորվում մարդկանց մոտ, որոնք տեսնում են, թե ինչ է կատարվում։ Տեսեք՝ բոլորի համար ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քաղաքական պատվեր կա։ 2018 թվականից հետո, երբ «Բարգավաճ Հայաստանը» դուրս եկավ կոալիցիայից, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, դրանք բոլորն, այսպես ասած, փուչիկ են եղել, հիմա ինչ-որ նոր բան են հիշել Իրանի հետ կապված։ Ընդ որում՝ Իրանի դեսպանը դիվանագիտորեն հասկացնում է, որ «մեջը բան չկա, մեզ մի խառնեք»։ Փաստաբանները ևս ներկայացրել են Իրանի դատարանի որոշումը, որով, փաստորեն, մեղադրվում են Իրանի գործարարները։ Դեսպանն էլ ասաց, որ Գագիկ Ծառուկյանն իր միջոցներով տրամադրել է Հայ-իրանական առևտրի տան տարածքը, նշանակում է՝ դիվանագիտորեն ասում է, որ ճիշտ է, ձեր գործն է, բայց այդտեղ ոչ մի ուրիշ բան չկա։

 Նրան բերման ենթարկելու այդ տեսարանն ուղղակի ամոթալի էր։ Վերջին բրիֆինգի ժամանակ մի լրագրող այդ հարցն ուղղեց Փաշինյանին, որից նա, իհարկե, խուսափեց, թե՝ երբ ձեզ ժամանակին ձերբակալում էին, փռո՞ւմ էին ասֆալտին։ Սա ընդամենը ցույց է տալիս մարդու մակարդակը։ Մարդուն մեղադրում են ֆինանսական հարցերի մեջ, մարդասպան չէ, վտանգ չի ներկայացնում հասարակության համար։ Դուռը բացել է, մտել են ներս ու հարձակվել վրան։ Քստմնելի երևույթ է, որն, իհարկե, վնասում է Փաշինյանին։ Նույնիսկ եթե մարդը վախենա իր կարծիքն արտահայտել, բայց հստակ վերաբերմունք կձևավորի։ Նորմալ մարդը չի կարող նման գործելաոճը ողջունել»,-նկատում է մեր զրուցակիցը։

Վախի մթնոլորտի ստեղծումով, ռեսպրեսիաներով կարո՞ղ է իշխանությունը երկար ժամանակ երկրի ղեկն իր ձեռքում պահել։ «Հայաստանում ենք ապրում, երբեմն զարմանում ենք՝ որքա՞ն կարող է ամեն ինչ այսպես շարունակվել։ Շատ ավտորիտար երկրներում այդպիսի բարքերն ավելի երկար են շարունակվել, բայց մեր երկրի վիճակը նկատի ունենալով՝ կարծում եմ՝ Հայաստանում շատ դժվար է բռնապետություն հաստատելը բոլոր իմաստներով, չնայած ակնհայտ է, որ գնում ենք այդ ճանապարհով։ Բոլորը նշում են, որ մամուլի դեմ խստացումներ են լինելու և այլն, բայց նկատի ունենալով Հայաստանի պատմությունը, մշակույթը, աշխարհագրական դիրքը՝ կարծում եմ՝ այստեղ դասական իմաստով դժվար է լինելու բռնապետություն հաստատել, հատկապես, որ ընտրությունները ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, մեծ թվով մարդիկ դեմ են Փաշինյանի նարատիվներին։ Նա ասում է՝ ինձ մանդատ են տվել, բայց նույնիսկ իր թվերով չունի այդ մանդատը։ Նա պրիմիտիվ ձևով է մեկնաբանում, որ իրեն մանդատ են տվել Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին հետապնդելու համար։ Բայց իրականում հակառակն է, որովհետև մարդիկ քվեարկելով այդ ուժերին՝ ցույց են տալիս, որ իրենք դեմ են Փաշինյանի նարատիվներին։ Երբ նա ասում է, որ Քոչարյանը պետք է նստի, բայց վերջինիս 150 հազար մարդ ձայն է տալիս, դա նշանակում է, որ մարդիկ աջակցում են այդ մարդուն։ Նույնը կարելի է ասել Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի մասին։ Ընդդիմադիր ուժերին ձայն տալով՝ մարդիկ դեմ են քվեարկում Փաշինյանի հայտարարություններին։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին քվեարկողներին, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ են նրան իրենց ձայնը տվել, որ նստեցնի՞ մեր նշած մարդկանց, թե՞ որ թոշակն է բարձրացրել, քեֆեր է կազմակերպում և այլն»,-հավելում է նա։

Շուտով իր աշխատանքները կսկսի նոր Ազգային ժողովը։ «Բարդ շրջան է լինելու։ Բացի նրանից, որ նոր խորհրդարան է ձևավորվելու, աշնանը տարբեր համայնքներում տեղական ընտրություններ են լինելու։ «Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ ակտիվորեն մասնակցելու է դրանց, մյուս ուժերն էլ են ակտիվ մասնակցություն ունենալու ՏԻՄ ընտրություններին։ Փաշինյանի համար այս խորհրդարանական ընտրություններն ահազանգ են։ Նա ուզում է Գյումրիում իր դիրքերը վերականգնել։ Քաղաքական իմաստով ընտրությունների փուլը լարված է լինելու։ Այս դեպքում արդեն մի քիչ դժվար է ասել, թե ում օգտին կլինեն արդյունքները, որովհետև տարբեր մարզերում տարբեր դասավորություններ կան, տեղերում մարդիկ երբեմն տարբեր ձևով են վերաբերվում քվեարկությանը, անհատական մոտեցում կա թեկնածուներին։ Լինելու է քաղաքական ակտիվ պայքար, որին գումարվելու է Փաշինյանի՝ իր խոստումները կատարելու հետևից գնալը, այսինքն՝ փորձել Սահմանադրության հանրաքվե կազմակերպել, որը դժվար է լինելու, այսինքն՝ խորհրդարանում էլ է լարված մթնոլորտ լինելու, փորձելու է ձայներ փախցնել և այլն։ Փաշինյանի համար հեշտ չի լինելու։ Նա շարունակելու է ճնշումները։ Նա իր հետևից այրում է բոլոր կամուրջները։ Ասում է՝ Քոչարյանը պետք է նստի, տեսնում ենք, որ դատարանում դրա հիմնավորվածությունն ապացուցելը շատ դժվար է։ Գործի ընթացքից երևում է, որ նախագահը կատարել է Սահմանադրությամբ իրեն լիազորված գործառույթները։ Իսկ Փաշինյանը բացահայտ ասում է, որ դատավորները պետք է շուտ որոշումներ ընդունեն, ինչ-որ օրենսդրական կարգավորումներ են բերելու, որ գործը չի կարող երկար ձգվել, ինչ-որ իմաստով դատավորների վիճակն էլ վիճակ չէ։ Կամ «18 արդարների» գործը։ Այդ մարդկանց մեղադրում են ամենածանր հանցագործության մեջ՝ պետական հեղաշրջման նախապատրաստում, տեռորիզմ, և նույն մարդկանց խափանման միջոցը փոխում են տնային կալանքի։ Դատավորն էլ է հասկանում, որ սա զավեշտ է։ Դժվար իրավիճակ է։ Ժողովրդական մի խոսք կա՝ բոլորը կրակն են ընկել։ Ուղղակի հանկարծ այդ կրակը չտարածվի ամբողջ տարածաշրջանի վրա, չհանգեցնի մեծ պայթյունի։ Նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է, նա այդ մթնոլորտում իրեն լավ է զգում, բայց այս տարածաշրջանում, երկրում իրենից բացի ուրիշ մարդիկ էլ են ապրում»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում