Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում
Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ Հայաստան

Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնում

Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աջակցությամբ իրականացված վերականգնվող էներգետիկայի ծրագիրը ներկայացվել է «Zero Carbon Built Environment» (ZCBE 2026) միջազգային գիտաժողովում՝ արժանանալով ոլորտի մասնագետների բարձր գնահատականին և առաջացնելով միջազգային հետաքրքրություն։

Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Սզնակ, Սյունիք, Դիցմայրի, Խորձոր և Բարգուշատ բնակավայրերի հարյուրավոր ընտանիքներ անցում են կատարել վերականգնվող էներգիայի օգտագործմանը՝ զգալիորեն նվազեցնելով ավանդական էներգակիրներից, մասնավորապես՝ վառելափայտից կախվածությունը։ Կապան համայնքի 5 բնակավայրերում տեղադրվել են 273 արևային ֆոտովոլտային կայան և 227 արևային ջրատաքացուցիչ, որոնց շնորհիվ նվազել են բնակիչների կոմունալ ծախսերը, բարելավվել է շրջակա միջավայրի պահպանությունը և ամրապնդվել համայնքների էներգետիկ կայունությունը։

Ծրագրի տեխնիկական, տնտեսական և բնապահպանական արդյունքների համապարփակ վերլուծությունը գիտաժողովի համար պատրաստել են ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը և Ակադեմիական կառույցների հետ համագործակցության և կայուն զարգացման խորհրդատու Հայկ Ակարմազյանը։ Հետազոտությունը հիմնված է ծրագրի իրական շահագործման տվյալների վրա և ներկայացնում է արևային կայանների ու ջրատաքացուցիչների արտադրողականության, շահագործման արդյունավետության, ինչպես նաև ներդրումների տնտեսական արդյունավետության գնահատականը։

Ներկայացված աշխատանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտաժողովի կազմակերպիչների և մասնագիտական հանրության շրջանում։ Արդյունքում հեղինակները հրավիրվել են միջազգային հարթակում ներկայացնելու ծրագրի արդյունքները, իսկ ԶՊՄԿ մասնագետների զեկույցը ստացել է դրական արձագանքներ։

Քննարկումների ընթացքում նաև առաջարկ է հնչել հաջորդ միջազգային գիտաժողովն անցկացնել Հայաստանում։ Այդ դեպքում մասնակիցները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալու Սյունիքում իրականացված ծրագրի արդյունքներին, արևային կայանների աշխատանքին և համայնքներում էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին։

Սյունիքում իրականացված ծրագիրը ցույց է տալիս, որ սոցիալական ուղղությամբ նպատակային ներդրումները կարող են ոչ միայն բարելավել բնակչության կյանքի որակը և նվազեցնել էներգետիկ ծախսերը, այլև ձևավորել միջազգային հետաքրքրություն ներկայացնող հաջողված փորձ, որը կարող է կիրառվել նաև այլ երկրներում։

«Zero Carbon Built Environment» (ZCBE 2026) միջազգային գիտաժողովը կազմակերպել էին Էներգետիկայի և երկրաբանության պորտուգալական ազգային լաբորատորիան, Լիսաբոնի «Նովա» համալսարանի Գիտության և տեխնոլոգիաների դպրոցը և Միացյալ Թագավորության Նոթինգհեմի համալսարանը։ Միջոցառմանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականներ և ոլորտի առաջատար փորձագետներ։

Գիտաժողովի լավագույն զեկուցումները կհրապարակվեն հեղինակավոր միջազգային գիտական ամսագրերի հատուկ թողարկումներում։