Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով
Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի պատմության մեջ, սպառազինության գնման ամենամեծ գործարքին։
«Աքիլլեսի վահան» ծավալուն ծրագրի շրջանակում Աթենքը 3,5 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով, ձեռք կբերի ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր։
Գործարքի շրջանակում նախատեսվում է գնել Barak MX ՀՕՊ համակարգը, որն արտադրվում է Israel Aerospace Industries ընկերության կողմից և համալրված է իսրայելական Tomer ընկերության հրթիռային շարժիչներով։
Գործարքի մեջ մնում են «Դավթի Պարսատիկ» (David’s Sling) հակահրթիռային պաշտպանության համակարգերն ու SPYDER զենիթահրթիռային համալիրը, որը նույնպես մշակվել է Rafael-ի կողմից։
Այս համակարգերը նախատեսված են անօդաչու թռչող սարքերի, ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների և ծովային թիրախների դեմ միջին հեռահարության պաշտպանություն կազմակերպելու համար։
«Աքիլլեսի վահան» ծրագիրը դարձավ Հունաստանի կողմից Իսրայելից իրականացված ամենախոշոր գնումը։ Մինչ այդ (2025թ.) երկու երկրների միջև խոշոր պայմանագիրը համարվում էր Elbit Systems ընկերության արտադրած PULS հրթիռա-հրետանային համակարգերի վաճառքը՝ 760 միլիոն եվրո արժողությամբ։
Նշենք, որ 2023թ. 1,2 միլիարդ եվրոյի արժեքով Barak MX համակարգեր էր ձեռք բերել նաև Ադրբեջանը, իսկ Ֆինլանդիան՝ «Դավթի պարսատիկ» համակարգը՝ մոտ 300 միլիոն եվրոյով։ 2026թ. հունիսին Rafael ընկերությունը մոտ 2 միլիարդ եվրոյի պայմանագիր էր կնքել նաև Ռումինիային SPYDER համակարգեր մատակարարելու համար։
Հունաստանի հետ կնքված նոր գործարքն ամրապնդում է Իսրայելի դիրքերը՝ որպես ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերի առաջատար մատակարարներից մեկը, և ապահովում է երկարաժամկետ պատվերների մեծ պորտֆել։
Բացի այդ, Հունաստանի և Կիպրոսի ինտնսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»