Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմուտքը փորձում է հասարակության պառակտում հրահրել Ռուսաստանում և պայքարում է ռուսների դեմ, բայց ոչ ոք «չի կարող կոտրել նրանց»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում VIII գումարման Պետական Դումայի աշխատանքներն ավարտող պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։
«2022 թվականից ի վեր Արևմուտքը գործի է դրել ռուսաֆոբ մեքենան։ Նրանք պարզապես սահմանում են համաշխարհային ռեկորդներ, ընդ որում, միաժամանակ երկու չափանիշով՝ և՛ այսպես կոչված պատժամիջոցների քանակով, և՛ դրանց անօգուտությամբ, այն վնասով, որ այդ պատժամիջոցները հասցնում են առաջին հերթին դրանց հեղինակներին և նախաձեռնողներին, որոշ եվրոպական և այլ երկրների ժողովուրդներին։ Ցանկանալով խաթարել ռուսական պետությունը և հասարակության պառակտում հրահրել մեր երկրում՝ նրանք փորձել են խեղդել մեր տնտեսությունը, ֆինանսական համակարգը և բանկային հատվածը, ինչպես նաև խաթարել գիտության, արդյունաբերության և կրթության ներուժը»,- հայտարարել է Պուտինը։
«Չկարողանալով հաղթել Ռուսաստանին մարտադաշտում, նրանք այժմ ապավինում են ռուս ժողովրդի դեմ բացահայտ ահաբեկչական պատերազմ մղելու մեթոդներին», - հավելել է Պուտինը։
Նրա խոսքով՝ ոչ ոք երբեք «չի կարող կոտրել ռուս ժողովրդին», նման բան «երբեք տեղի չի ունեցել և երբեք էլ տեղի չի ունենա»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան