Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան
Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր, այսինքն՝ 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում էր, իրեն հովանավորներ էր ման գալիս: Այս մասին լրագրողների հետ զրույցում, իր գործով դատական նիստից առաջ ասել է Սամվել Կարապետյանը:
Լրագրողի հարցին՝ Փաշինյանը հայտատարել է, որ հասցնելու է այն վիճակին, որ զրկի Ձեզ բարեգործություն անելու հնարավորությունից, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, Սամվել Կարապետյանը պատասխանել է.
«Բարեգործություն արել եմ, անում եմ և անելու եմ, որովհետև ես դա անում եմ Հայաստանի համար, հայ ժողովորդի համար, ամբողջ հայության համար և ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկություններից»,-նշել է նա:
Հարցին՝ Կարապետյանը չի՞ համարում, որ նման հայտարարությունները կարող են սպառնալիք լինել և իր մյուս բիզնեսները, ինչպես Գագիկ Ծառուկյանի բիզնեսները, կարող են պետականացվել, որից հետո նշակակվեն նոր կառավարիչներ, նա ասել է.
«Դե, թող մի քիչ կառավարեն, մարդիկ չտես, գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարեն իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն: Տեսնենք՝ ինչը կթողնեն, քարը քարին հեսա չեն թողնի»,-պատասխանել է Սամվել Կարապետյանը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»