Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, սոցիալական ցանցերում նոր հրապարակում է արել՝ արձագանքելով իր հասցեին հնչող քննադատություններին։ Վերջին օրերին օգտատերերը քննադատում և անգամ ծաղրում էին Ջորջինային՝ նշելով, թե նա ավելորդ քաշ ունի։
«Իմ մարմինը կփոխվի, ինչպես և բոլոր կանանց մարմինները։ Հուսով եմ, որ դա կշարունակվի ևս երկար տարիներ, քանի որ դա կնշանակի, որ ես դեռ ողջ եմ»,- գրել է Ջորջինան։
Շարունակելով միտքը՝ նա ընդգծել է, որ ինքը մայր է, և Կրիշտիանուի հետ միասին երեխաներին սովորեցնում է մարդկանց չգնահատել միայն արտաքինով։
«Ես և Կրիշը, ումով ես անչափ հպարտանում եմ որպես հայր և տղամարդ, ցանկանում ենք սովորեցնել մեր երեխաներին, որ մարդու արժեքը չի կարող կախված լինել արտաքինից կամ անծանոթ մարդկանց կարծիքից»,- հավելել է նա։
Գրառման մեկնաբանություններում աչքի է ընկել Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն։ Նա ծափահարող երեք էմոջի է թողել Ջորջինայի լուսանկարի տակ։
Անմասն չի մնացել նաև Կրիշտիանու Ռոնալդուն՝ գրելով․ «Իմ սեր»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ Կրիշտիանու Ռոնալդուն Լիոնել Մեսսիին հրավիրել է իր հարսանիքին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Բերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Վարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստան...
Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա Սողոմոնյան
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների հ...