Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը
Քաղաքականություն

Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից

Սիրելի´ բարեկամներ,

նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստն ստիպեց, որ խախտեմ լռությունս և անդրադառնամ այնտեղ տեղի ունեցած բանավեճի առանցքային դրույթին։ Այդ դրույթը (ընդ որում` քննարկումների միայն երկրորդ օրը) ձևակերպեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, որը հայտարարեց, թե այս խորհրդարանում առկա հիմնական հակասությունը վերաբերում է նրան, թե արդյոք մենք ցանկանում ենք տեսնել ինքնիշխան և ինքնուրույն Հայաստա՞ն, թե՞ Ռուսաստանից կախյալ և նրա կողմից ուղղորդված պետություն։

Սա, բնականաբար, ՔՊ-ի տեսանկյունից շահեկան ձևակերպում է, քանզի այն փորձում է իրեն ներկայացնել որպես առաջին մոտեցման կրող։ Սակայն այն արմատապես կեղծ է և նենգափոխում է իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, թե արդյոք մենք ցանկանում ենք մեզ տեսնել թուրքական աշխարհի մեջ ինտեգրված, ապազգային կիսապետական միավո՞ր, թե՞ ցանկանում ենք կառուցել ազգային պետություն` հենվելով թե´ ՌԴ-ի և թե´ մնացած բնական դաշնակիցների աջակցության վրա։

 Այս հակասության հիմքում ՔՊ-ի կողմից համառորեն շրջանառվող այն թեզն է, թե հայության ներսում հակաթուրքականությունը սերմանվել է Ռուսական կայսրության կողմից` դրա միջոցով հայությանը սեփական էքսպանսիոնիստական քաղաքականության գործիք սարքելու նպատակով։ Սա ևս կեղծ թեզ է։ Թուրք-հայկական հարաբերոթյունների ողջ պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր միջև հակասությունները ծնվել և խորացել են դեռևս մինչև Ռուսական կայսրության առաջխաղացումը մեր տարածաշրջանում և պայմանավորված են մի քանի պարզ իրողություններով․

ա) թուրքերը (օսմանները) ռազմական ճանապարհով նվաճել էին ողջ Մերձավոր Արևելքը և իրենց այնտեղ ապրող ժողովուրդների տիրակալ էին համարում։ Քրիստոնյա ազգերին և, մասնավորապես, հայերին, նրանք պարզապես ստրուկ էին համարում, և նրանց հետ վարվում էին ստրուկի պես։

բ) Օսմանյան կայսրությունն ուներ հզոր բանակ, սակայն նրա վարչական համակարգը խայտառակ հետամնաց և կոռումպացված էր: Արդյունքում` հայերն ապրում էին կրկնակի հարկման ներքո, բացարձակ իրավազուրկ էին, կայսրության տարբեր հատվածներում պարբերաբար ստիպված էին լինում ապստամբել տեղի ունեցող անօրինությունների դեմ։

գ) ավելի ուշ շրջանում թուրքերը, կորցնելով իրենց բոլոր եվրոպական տարածքները, հայացքը հառեցին դեպի Արևելք՝ Թուրան, և այդ ընդարձակման ճանապարհին տեսան հայերին՝ որպես խոշորագույն պատնեշ, որը պետք էր հաղթահարել՝ Թուրքիան և Թուրանը միավորելու ճանապարհին։

Վերջին 150 տարիների ընթացքում` լինեն դա 1894-1896 թթ․ համիդյան ջարդերը, 1915 թ․Ցեղասպանությունը, 1918 և 1920 թթ․ ցեղասպան ներխուժումներն Արևելյան Հայաստան, 2023 թ. Արցախի հայաթափումը, թե Նախիջևանի լուռ հայաթափումը խորհրդային տարիներին՝ այս բոլոր գործողությունները մեկ նպատակ են ունեցել՝ վերացնելու Թուրքիայի և Թուրանի միջև գտնվող հայկական պատնեշը, և ցավոք` նրանք մեծ մասամբ հաջողել են` չնայած մեր ժողովրդի համառ դիմադրությանը։

Այսօր ասպարեզ են եկել ՔՊ-ի նորելուկ ռազմավարները և, ըստ էության, իրենց առաջնորդի շուրթերով պնդում են, որ մեր փրկության միակ ճանապարհը Թուրքիայի և Թուրանի միջև կամուրջ դառնալն է, քանի որ պատնեշն այլևս չի աշխատում և վաղ թե ուշ փլվելու է։ Այս պնդումը կատարելիս պարոնին պետք է մի պարզ հարց տալ` Թուրքիան ունի այսօր մոտ 85 միլիոն բնակիչ, մոտ այդքան էլ ունեն Թուրանի 5 թուրքական պետությունները, այն դեպքում, երբ Հայաստանն ունի մոտ 3 մլն բնակիչ։

Եթե մենք դառնանք կամուրջ 170 միլիոն բնակչություն ունեցող թուրքական տարածքում, արդյո՞ք վաղ թե ուշ չենք տարրալուծվելու նրա մեջ և ինքներս դառնանք թուրք, և կամ փորձելով մնալ հայ և քրիստոնյա` նորից վերադառնանք 200 տարի առաջվա ստրկական կարգավիճակին, երբ 170 միլիոն (և հեռանկարում ավելի) իսլամադավան թուրքերը նորից հայերին վերաբերվեն որպես իրենց սպասարկող իրավազուրկ կաստայի, իսկ պատեհ պահին էլ տեղահանեն կամ կոտորեն, ինչպես արել են անցյալում բազմիցս, ներառյալ և 3 տարի առաջ։

• Սա է մեր հակասության հիմական հարցը, և յուրաքանչյուրս պետք է այս հարցին պատասխանենք։

Ես ինձ համար այս հարցին պատասխանել եմ, և այո´` գիտակցում եմ, որ իմ տված պատասխանը ենթադրում է ավելի մեծ կախվածություն Իրանից, նաև Հնդկաստանից, Չինաստանից և բոլոր նրանցից, ովքեր պատրաստ են դիմագրավելու թուրքական էքսպանսիային, դեպի Կենտրոնական Ասիա, և ովքեր դիտարկում են մեզ` հայերիս, որպես բնական դաշնակցի։

Եթե կարդում եք սա, դուք էլ ձեզ տվեք այդ հարցը, և փորձեք պատասխանել, թե ի՞նչ ապագա եք պատկերացնում ձեր երեխաների համար՝ թուրքացված և թուրքական ողորմածությանը հանձնվա՞ծ, թե՞ պայքարող և սեփական ազատությունը մինչև վերջ պաշտպանող։

Աստված զորավիգ է իր պայքարող տեսակին, ուստի դուք էլ մի վարանեք ընտրել պայքարը։

Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյան, «Արմավիր» ՔԿՀ, 04.08.2026