Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը

Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից

Սիրելի´ բարեկամներ,
 
նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստն ստիպեց, որ խախտեմ լռությունս և անդրադառնամ այնտեղ տեղի ունեցած բանավեճի առանցքային դրույթին։ Այդ դրույթը (ընդ որում` քննարկումների միայն երկրորդ օրը) ձևակերպեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, որը հայտարարեց, թե այս խորհրդարանում առկա հիմնական հակասությունը վերաբերում է նրան, թե արդյոք մենք ցանկանում ենք տեսնել ինքնիշխան և ինքնուրույն Հայաստա՞ն, թե՞ Ռուսաստանից կախյալ և նրա կողմից ուղղորդված պետություն։
Սա, բնականաբար, ՔՊ-ի տեսանկյունից շահեկան ձևակերպում է, քանզի այն փորձում է իրեն ներկայացնել որպես առաջին մոտեցման կրող։ Սակայն այն արմատապես կեղծ է և նենգափոխում է իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, թե արդյոք մենք ցանկանում ենք մեզ տեսնել թուրքական աշխարհի մեջ ինտեգրված, ապազգային կիսապետական միավո՞ր, թե՞ ցանկանում ենք կառուցել ազգային պետություն` հենվելով թե´ ՌԴ-ի և թե´ մնացած բնական դաշնակիցների աջակցության վրա։
 
Այս հակասության հիմքում ՔՊ-ի կողմից համառորեն շրջանառվող այն թեզն է, թե հայության ներսում հակաթուրքականությունը սերմանվել է Ռուսական կայսրության կողմից` դրա միջոցով հայությանը սեփական էքսպանսիոնիստական քաղաքականության գործիք սարքելու նպատակով։ Սա ևս կեղծ թեզ է։ Թուրք-հայկական հարաբերոթյունների ողջ պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր միջև հակասությունները ծնվել և խորացել են դեռևս մինչև Ռուսական կայսրության առաջխաղացումը մեր տարածաշրջանում և պայմանավորված են մի քանի պարզ իրողություններով․
 
ա) թուրքերը (օսմանները) ռազմական ճանապարհով նվաճել էին ողջ Մերձավոր Արևելքը և իրենց այնտեղ ապրող ժողովուրդների տիրակալ էին համարում։ Քրիստոնյա ազգերին և, մասնավորապես, հայերին, նրանք պարզապես ստրուկ էին համարում, և նրանց հետ վարվում էին ստրուկի պես։
 
բ) Օսմանյան կայսրությունն ուներ հզոր բանակ, սակայն նրա վարչական համակարգը խայտառակ հետամնաց և կոռումպացված էր: Արդյունքում` հայերն ապրում էին կրկնակի հարկման ներքո, բացարձակ իրավազուրկ էին, կայսրության տարբեր հատվածներում պարբերաբար ստիպված էին լինում ապստամբել տեղի ունեցող անօրինությունների դեմ։
 
գ) ավելի ուշ շրջանում թուրքերը, կորցնելով իրենց բոլոր եվրոպական տարածքները, հայացքը հառեցին դեպի Արևելք՝ Թուրան, և այդ ընդարձակման ճանապարհին տեսան հայերին՝ որպես խոշորագույն պատնեշ, որը պետք էր հաղթահարել՝ Թուրքիան և Թուրանը միավորելու ճանապարհին։
 
Վերջին 150 տարիների ընթացքում` լինեն դա 1894-1896 թթ․ համիդյան ջարդերը, 1915 թ․Ցեղասպանությունը, 1918 և 1920 թթ․ ցեղասպան ներխուժումներն Արևելյան Հայաստան, 2023 թ. Արցախի հայաթափումը, թե Նախիջևանի լուռ հայաթափումը խորհրդային տարիներին՝ այս բոլոր գործողությունները մեկ նպատակ են ունեցել՝ վերացնելու Թուրքիայի և Թուրանի միջև գտնվող հայկական պատնեշը, և ցավոք` նրանք մեծ մասամբ հաջողել են` չնայած մեր ժողովրդի համառ դիմադրությանը։
 
Այսօր ասպարեզ են եկել ՔՊ-ի նորելուկ ռազմավարները և, ըստ էության, իրենց առաջնորդի շուրթերով պնդում են, որ մեր փրկության միակ ճանապարհը Թուրքիայի և Թուրանի միջև կամուրջ դառնալն է, քանի որ պատնեշն այլևս չի աշխատում և վաղ թե ուշ փլվելու է։ Այս պնդումը կատարելիս պարոնին պետք է մի պարզ հարց տալ` Թուրքիան ունի այսօր մոտ 85 միլիոն բնակիչ, մոտ այդքան էլ ունեն Թուրանի 5 թուրքական պետությունները, այն դեպքում, երբ Հայաստանն ունի մոտ 3 մլն բնակիչ։ Եթե մենք դառնանք կամուրջ 170 միլիոն բնակչություն ունեցող թուրքական տարածքում, արդյո՞ք վաղ թե ուշ չենք տարրալուծվելու նրա մեջ և ինքներս դառնանք թուրք, և կամ փորձելով մնալ հայ և քրիստոնյա` նորից վերադառնանք 200 տարի առաջվա ստրկական կարգավիճակին, երբ 170 միլիոն (և հեռանկարում ավելի) իսլամադավան թուրքերը նորից հայերին վերաբերվեն որպես իրենց սպասարկող իրավազուրկ կաստայի, իսկ պատեհ պահին էլ տեղահանեն կամ կոտորեն, ինչպես արել են անցյալում բազմիցս, ներառյալ և 3 տարի առաջ։
 
• Սա է մեր հակասության հիմական հարցը, և յուրաքանչյուրս պետք է այս հարցին պատասխանենք։
Ես ինձ համար այս հարցին պատասխանել եմ, և այո´` գիտակցում եմ, որ իմ տված պատասխանը ենթադրում է ավելի մեծ կախվածություն Իրանից, նաև Հնդկաստանից, Չինաստանից և բոլոր նրանցից, ովքեր պատրաստ են դիմագրավելու թուրքական էքսպանսիային, դեպի Կենտրոնական Ասիա, և ովքեր դիտարկում են մեզ` հայերիս, որպես բնական դաշնակցի։
 
Եթե կարդում եք սա, դուք էլ ձեզ տվեք այդ հարցը, և փորձեք պատասխանել, թե ի՞նչ ապագա եք պատկերացնում ձեր երեխաների համար՝ թուրքացված և թուրքական ողորմածությանը հանձնվա՞ծ, թե՞ պայքարող և սեփական ազատությունը մինչև վերջ պաշտպանող։
 
Աստված զորավիգ է իր պայքարող տեսակին, ուստի դուք էլ մի վարանեք ընտրել պայքարը։
Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյան, «Արմավիր» ՔԿՀ, 04.08.2026