Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի։ Այդ մասին հայտնել է նահանգի Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությունը։
«Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 97-ի։ Տուժածների թիվը 15 շրջաններում գերազանցել է 168 հազարը», – նշել են վարչությունում։
Տուժածների թիվն աճել է օգոստոսի 5-ի համեմատ, երբ աղետից տուժած էր շուրջ 160 հազար մարդ՝ 14 շրջաններում։ Նահանգի վեց շրջաններում այժմ գործում է 133 ժամանակավոր կացարան և օգնության բաշխման կետ, որտեղ ապաստան և աջակցություն է ստանում շուրջ 45 հազար տարհանված բնակիչ։
Վարչության տվյալներով՝ ջրածածկ է մնում 481 բնակավայր, իսկ հեղեղումների հետևանքով վնասվել է 14 382,26 հեկտար գյուղատնտեսական ցանքատարածք։ Մի շարք շրջաններում վնասվել են ամբարտակներ, ճանապարհներ, կամուրջներ և այլ ենթակառուցվածքներ։ Տարերային աղետը վնաս է հասցրել նաև նահանգի 41 475 գլուխ ընտանի կենդանիների և թռչունների
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում