ԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Lindsey O. Graham Sanctioning Russia and Iran Act of 2026 օրինագիծը, որը նախատեսում է Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնում։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 86 սենատոր, դեմ՝ 11-ը։ Այժմ այն պետք է քննարկի Ներկայացուցիչների պալատը։
Օրինագիծը նախատեսում է առաջնային և երկրորդային պատժամիջոցներ Ռուսաստանի, ինչպես նաև այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք օգնում են Մոսկվային ֆինանսավորել պատերազմը Ուկրաինայի դեմ։
Սահմանափակումների տակ կարող են հայտնվել ռուս պաշտոնյաներ, խոշոր գործարարներ և նրանց ընտանիքների անդամներ, բանկեր ու այլ ֆինանսական կազմակերպություններ, ինչպես նաև Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» նավերը։
Փաստաթուղթը նաև ԱՄՆ նախագահին իրավունք է տալիս մինչև 100 տոկոս մաքսատուրքեր սահմանել այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք հանդիսանում են ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդներ կամ օգնում են Ռուսաստանին շրջանցել էներգետիկ պատժամիջոցները։
Այս միջոցները կարող են կիրառվել ռուսական էներգակիրների հինգ խոշորագույն ներկրողների և պատժամիջոցների շրջանցմանը առավել ակտիվ մասնակցող հինգ երկրների նկատմամբ։ Ռուսական նավթի խոշորագույն գնորդների թվում են Չինաստանն ու Հնդկաստանը։
Բացի այդ, օրինագիծը երկարաձգում է ԱՄՆ-ի պատժամիջոցային լիազորությունները Իրանի էներգետիկ և ռազմական ոլորտների նկատմամբ՝ գործող սահմանափակումների ժամկետի ավարտը կանխելու նպատակով։
Օրինագիծը սկզբում առաջ էր մղում հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։ Նրա մահից հետո՝ հուլիսին, փաստաթուղթը ստացավ նրա անունը։ Հուլիսի վերջին Սենատը 86 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ աջակցել էր նախաձեռնության հետագա քննարկման ընթացակարգային որոշմանը։
Օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը պետք է հաստատի Ներկայացուցիչների պալատը, որից հետո այն կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանը։ Սպասվում է, որ Ներկայացուցիչների պալատը օրինագիծը կքննարկի ամառային արձակուրդից հետո։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում