Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը
Մինչ Հայաստանում իշխանությունը բարեվարքության «կեղծ» կանոններ է սահմանում և աշխատելու իմիտացիա ստեղծում, «հարևան» խաղաղապահ Ալիևը պարապ չի նստում. ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված նոր հարցազրույցում խոսել է Հայաստանի սուվերեն տարածքով «նոր տեսակի միջանցքի» մասին։ Այս անգամ նա արդեն նախազգուշացնում է Հայաստանի ապագա «էներգետիկ ճգնաժամի» մասին՝ անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի հնարավոր փակմանը. «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հռետորաբանության վերականգնման ու Ադրբեջանի կողմից էլեկտրաէներգիա մատակարարելու առաջարկի հետ միասին՝ այս ամենն արդեն ոչ թե տարածաշրջանային համագործակցություն է ենթադրում, այլ ըստ էության, կախվածության ևս մեկ նախադրյալի ստեղծում։
Եվ երբ այս մասին «համարձակվենք» խոսել ու ահազանգել՝ պատռելով կեղծ խաղաղարարների դիմակը և ցրելով մտացածին խաղաղության միֆը, վայ-քաղաքագետները, մերձիշխանական պրոպագանդիստներն ու կոնֆորմիստ ՀԿ-ական դիալոգ վարողները կգոչեն «սուտ է, չկա տենց բան», փաստացի կպաշտպանեն Ալիևի հերթական՝ հակահայկական հայտարարությունն ու կլղոզեն նրա հետևողականությունը՝ ոտնձգություններ թույլ տալու Հայաստանի սուվերեն տարածքների և ռազմավարական նշանակության օբյեկտների նկատմամբ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»