Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում անվտանգության մասին համաձայնության հասնելու բանակցային գործընթացը ձգձգվել է ԱՄՆ-ի, Իսրայելի գործողությունների և գործընթացին միջամտելու փորձերի պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ծովային նավագնացության ճանապարհային քարտեզի մշակումը Օմանի հետ ձգձգվել է ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքով առաջացած անվտանգության բարդությունների, մասնակիցների մեծ քանակի և ապակառուցողական ուժերի կողմից սաբոտաժի պատճառով»,- ասել է նա մամուլի ասուլիսում։
Բաղաին նշել է, որ Թեհրանը և Մասկատը ձգտում են ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կապահովի երկու մերձափնյա պետությունների իրավունքների պահպանումը և կերաշխավորի առևտրային նավերի անվտանգ անցումը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Բաղաին հայտարարել էր, որ Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները: Ընդ որում, նա ընդգծել է, որ Թեհրանի և Մասկատի միջև ապագա պայմանագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում, իսկ հենց այս հարցը կախված է ԱՄՆ-ի գործողություններից։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղին
Բերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում
Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա Սողոմոնյան
Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստան...
Վարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ին
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների հ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...