Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան
Հորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն
Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է Դատարան։ Գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում քննվելու է նաև Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված անօրինական խափանման միջոցի հարցը, տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 21-ին, ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Շենգավիթ» նստավայրում (ք․ Երևան, Արշակունյաց պող. 24/1)՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի։

Նկատի ունենալով, որ գործը դատարան ուղարկվելու բերումով վարույթի նկատմամբ այլևս չի տարածվում նախաքննական գաղտնիքի ռեժիմը՝ պաշտպանական խումբը հարկ է համարում հանրությանը ներկայացնել Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քաղաքականապես մոտիվացված հետապնդման առանցքային հանգամանքները։

2026 թվականի հունիսի 23-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։ Մեղադրանքի էությունը կայանում է նրանում, թե իբրև Ավետիք Չալաբյանը 2026 թվականի փետրվար ամսին հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցների հետ, որի ընթացքում համոզելու և ՀՀ ԱԺ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական ու իշխանական լիազորություններն և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Ըստ մեղադրանքի՝ դա պետք է իրականացվեր տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով, ովքեր ստիպելու էին իրենց աշխատակիցներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։

Ավետիք Չալաբյանը ներկայացված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն «ծայրից ծայր» սուտ, հորինված և քաղաքական պատվեր։

Մինչև Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը՝ 2026 թվականի հունիսի 6-ին, իշխանական քարոզչական նյութեր տարածող և անանուն կառավարվող «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքում հայտնվել էր մի ձայնագրություն, որում իբրև Ավետիք Չալաբյանը ռուսերենով զրուցում է ռուսախոս անձանց հետ՝ Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրությունների վերաբերյալ։ Պարզված չէ ոչ այդ ձայնագրության աղբյուրը, ոչ էլ դրա իսկությունը։ Հենց այս ձայնագրությունն ու դրա հիման վրա Դանիել Իոաննիսյանի ղեկավարած կազմակերպության ներկայացրած հաղորդումն է եղել քրեական վարույթի նախաձեռնման և Ավետիք Չալաբյանին մեղադրանք առաջադրելու առիթը։

Ավելին, նշված ձայնագրության մեջ առկա խոսակցության ընթացքում խոսակիցները որևէ նման հարց չեն քննարկում։ Որևէ առաջարկ, ոչ էլ առավել ևս այդ առաջարկի վերաբերյալ համաձայնություն չի տրվում, այնինչ, ըստ մեղադրանքի, առկա է եղել հստակ պայմանավորվածություն և դրան ուղղված գործողություններ են կատարվել։ Այժմ, երբ Ավետիք Չալաբյանի մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերն ամբողջությամբ հանձնվել են պաշտպանական կողմին, կարող ենք պատասխանատվությամբ հայտարարել, որ մեղադրանքում նշված որևէ էական փաստական հանգամանք հիմնավորված չէ որևէ պատշաճ կամ նույնիսկ ոչ պատշաճ ձեռք բերված ապացույցով։

Ինչ վերաբերում է Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքին, ապա Ավետիք Չալաբյանը ձերբակալվել և կալանավորվել է 2026 թվականի հունիսի 24-ին (այլ դատավորի կողմից)՝ այդ ձայնագրության հրապարակումից 17 օր անց։ Այդ ամբողջ ընթացքում նա որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը, չի փորձել դիմել փախուստի և չի կատարել այլ հակաիրավական արարք, որը կհիմնավորեր նրա նկատմամբ որպես խափանման միջոց բանտային կալանք ընտրելը։

Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բանտային կալանքը ծառայում է ոչ թե գործի քննության բնականոն ընթացքն ու պատշաճ դատավարական վարքագիծն ապահովելուն, այլ հանդիսանում է պատիժ, ինչն արգելված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով։ Չալաբյանի նկատմամբ բանտային կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է երկու հիմքով՝ վարույթին խոչընդոտելու և նոր հանցանք կատարելու հավանականությամբ։ Ամիս ու կես տևող կալանքի շրջանակներում գործով չի իրականացվել գեթ մեկ վարույթային կամ ապացուցողական գործողություն, որին Ավետիք Չալաբյանը կարող էր խոչընդոտել։ Չի հարցաքննվել որևէ վկա, այլ իրականացվել են միայն այնպիսի գործողություններ, որոնց նա չէր էլ կարող խոչընդոտել (օրինակ՝ փորձաքննություն նշանակելը կամ բջջային օպերատորներին հարցումներ կատարելը)։

Պաշտպանական խումբը հետևողականորեն օգտագործելու է ներպետական և միջազգային իրավական բոլոր գործիքները՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող ապօրինությունները ճանաչելու, նրա անմեղությունն ապացուցելու, խափանման միջոց կալանքը շուտափույթ վերացնելու և հանրային բարի համբավը վերականգնելու համար։

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ