Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան
Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Մի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր Ավետիսյան

Հիմա, երբ նայում ենք մեր Ազգային ժողովի գործունեությանը և պարլամենտարիզմի դրսևորումներին, կարծում եմ՝ խելացի մարդկանց մոտ բնական հարց է առաջանում՝ արժե՞ր արդյոք ընկնել Արևմուտքի խելքին, փոխել մեր երկրի սահմանադրությունը և մեր երկրի կառավարման մոդելը դարձնել պառլամենտական, արդյո՞ք դա քաղաքականապես սխալ չէր, և նրանք, ովքեր գնացին այդ քայլին, չպետք է կրեն քաղաքական պատասխանատվություն և ընդունեն, որ իրենք ճակատագրական սխալ են գործել՝ հանուն Արևմուտքին դուր գալու կամ Արևմտյան շահերը սպասարկելու։ Իհարկե, այդտեղ կար նաև իրենց անձնական ամբիցիաները, բայց միևնույն է՝ դա արվել է կամ Արևմուտքին դուր գալու համար, կամ Արևմուտքի պատվերով, իսկ արդյունքը քաղում ենք բոլորս։

 Մի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն, վերցնել ու երկիրը դարձնել պառլամենտական կառավարման՝ քաղաքականապես տգետ և սեփական պետության շահերը չգիտակցված քայլերի արդյունք է։ Եվ, ցավոք սրտի, մեր ժողովուրդը կրում է այդ քաղաքական սխալների արդյունքները, իսկ մեր պետականությունը դրանից միայն տուժում է, բայց պատասխանատուներ չկան, չկան մարդիկ, ովքեր հայտարարեն, որ մենք սխալվել ենք, մենք սխալ ենք արել։ Հակառակը՝ յուրաքանչյուրը փորձում է իր սխալը բարդել դիմացինի վրա, և երբ մենք վերլուծում ենք Երրորդ Հանրապետության քաղաքական կյանքը, ստացվում է այնպես, որ որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատու կամ մեղավոր չէ՝ ում ինչ ասում ես՝ իր սխալները բարդում է դիմացինի վրա և փորձում իրեն ձևացնել իբրև հրեշտակ։

 Եվ այս անպատասխանատվության մթնոլորտն է նաև ծնում, որ Հայաստանում քաղաքական կյանքը իրականում ոչ թե ծառայում է մեր ժողովրդի և պետության շահերին, այլ՝ ծառայում է այլ պետությունների՝ մասնավորապես Արևմուտքի շահերին և Արևմտյան գեոպոլիտիկ նպատակներին։ Սրա դեմը պետք է առնել, և սրա դեմը առնելու համար Հայաստանում պետք է ձևավորվի պատասխանատվության ընկալում ունեցող, սեփական երկրի շահերը հասկացող քաղաքական էլիտա։

 Դա, այո, առանց ժողովրդի հնարավոր չէ, բայց դրա առաջին քայլը պետք է լինի այն, որ իսկապես սեփական երկրին և ժողովրդին սիրող մարդիկ պետք է գիտակցեն, որ ժամանակ է, որ իրենք իրենց ուսերի վրա կրեն պատասխանատվություն, եթե նույնիսկ ողջ կյանքում քաղաքականությամբ չեն զբաղվել, չեն սիրում քաղաքականությունը և առհասարակ իրենց չեն տեսնում քաղաքականության մեջ։

Եվ միևնույն է՝ տեսնելով մեր քաղաքական մտքի սնանկությունն ու սեփական երկրի շահերը չգիտակցելու մոտեցումները, իրենց վրա պետք է պատասխանատվություն վերցնեն, միգուցե վերջին անգամ, բայց պետք է զբաղվեն քաղաքականությամբ։