Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Քաղաքականություն

Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան

Չորս օր առաջվա մի գրառմամբ նշել էի, որ ԱՄՆ-Իրան ռազմական բախումը վերածվելու է տնտեսական ձգձգվող հակամարտության: Այս գիշեր նախագահ Թրամփը, պաշտոնապես տնտեսական պատերազմ հայտարարեց՝ ընդ որում ոչ միայն Իրանին, այլ նաև այն երկրներին, որոնք իրենց տնտեսական կապերով կաջակցեն Թեհրանին՝ հաղթահարել սանկցիաները:
 
Ստեղծվող իրավիճակը որքանով է ազդեցիկ, և ինչ կարող է կփոխել տարածաշրջանում՝ առանձին վերլուծությունների ու հետևանքների գնահատման հարց է: Իսկ մինչ այդ՝ հետաքրքիր մի այլ իրադարձության մասին:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հրապարակեց քարտեզ, որի վրա Հորմուզի նեղուցը նշված էր որպես «ԱՄՆ-ի նոր տարածք», Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում Իրանի գխավոր հյուպատոսությունը հրապարակեց ԱՄՆ քարտեզի իր տարբերակը, որտեղ Կալիֆոռնիան ներկայացվում էր որպես «Իրանի Իսլամական Հանրապետության նոր տարածք»։

Իհարկե, խոսքը Թեհրանի իրական տարածքային հավակնությունների մասին չէ, այլ ԱՄՆ նախագահի հրապարակմանը հասցեագրված սարկաստիկ պատասխանի։

Թրամփի հրապարակումը հայտնվեց Իրանի հետ բանակցությունների համար սահմանված 60-օրյա ժամկետի ավարտից մի քանի ժամ հետո՝, երբ Թեհրանը պնդեց, որ Հորմուզի նեղուցը կմնա փակ։

Այնուհետ նախագահ Թրամփը հայտարարեց, որ այս պահին Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում, իսկ ԱՄՆ-ը շարունակում է իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակումը։

Դոնալդ Թրամփի հրապարակած քարտեզին արձագանքեց Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, ասելով, «Հորմուզի նեղուցի վերաբերյալ «մոլորությունը» շուտով կշտկվի՝ կա՛մ Թրամփի, կա՛մ Իրանի կողմից»։

Սակայն Հայդերաբադում Իրանի հյուպատոսությունն ավելի հեռուն գնաց և որոշեց քարտեզին պատասխանել քարտեզով։ Հրապարակված պատկերում առանձնացված էր Կալիֆոռնիան, որի վրա գրված էր․ «Իրանի Իսլամական Հանրապետության նոր տարածք»։

Կալիֆոռնիայի ընտրությունը, կարծում եմ, նույնպես պատահական չէր։ Իրանական կատակը ստացավ երկակի ենթատեքստ։ Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունն ընտրեց ամերիկյան այն նահանգը, որն առավել սերտորեն է կապված Իրանի հետ մշակութային առումով, և միևնույն ժամանակ դարձել է Իրանից դուրս բնակվող հարյուր հազարավոր իրանցիների նոր հանգրվանը։

ԱՄՆ-ի և Իրանի սահմաններն, իհարկե, այս «քարտեզագրությունից» չփոխվեցին, սակայն միջազգային պրակտիկայում ի հայտ եկավ դիվանագիտական փոխհրաձգության նոր մեթոդ: