Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն Մարուքյան
Միջազգային

Վիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վիետնամի հասարակական անվտանգության նախարար Լյուոնգ Տամ Կուանգը երկրի կառավարության անունից Ազգային ժողովին է ներկայացրել օրինագիծ, որն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, որոնք կվերացնեն մահապատիժը որոշ տեսակի հանցագործությունների համար։ Այդ մասին հայտնել է Վիետնամի տեղեկատվական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գործող Քրեական օրենսգիրքը սահմանում է հանցագործությունների 10 կատեգորիա, որոնց համար կարող է նշանակվել պատժի առավելագույն միջոցը՝ մահապատիժը։ Կառավարությունն առաջարկում է այն վերացնել վեց հանցագործությունների համար՝ խռովություն, մինչև 16 տարեկան անձի բռնաբարություն, թմրամիջոցների ապօրինի առևտուր, հանցագործություններ մարդկության դեմ, ռազմական հանցագործություններ, ծայրահեղական գործողություններ՝ ուղղված ժողովրդական վարչակազմին հակազդելուն։

Այսպիսով, պատժի բագույն միջոցը կպահպանվի հանցագործությունների չորս տեսակի համար՝ պետական դավաճանություն, սպանություն, ահաբեկչություն, թմրամիջոցների ապօրինի արտադրություն։ Քրեական օրենսգրքի նոր խմբագրությունը, ինչպես սպասվում է, կհաստատվի հոկտեմբերին Ազգային ժողովի հերթական նստաշրջանում և ուժի մեջ կմտնի 2027 թվականի մարտի 1-ից։

2025 թվականի մայիսին Վիետնամի խորհրդարանը կառավարության առաջարկությամբ արդեն վերացրել էր մահապատիժը՝ այն փոխարինելով ցմահ ազատազրկմամբ, հանցագործությունների ութ տեսակի համար, այդ թվում՝ ժողովրդական իշխանության տապալմանն ուղղված գործունեության, լրտեսության, պետական ենթակառուցվածքների օբյեկտների ոչնչացման, կեղծված դեղամիջոցների արտադրության և առևտրի, թմրանյութերի ապօրինի տեղափոխման, յուրացման և կաշառք ստանալու համար։

Մահապատժի կիրառման ոլորտի հետևողական կրճատումն ուղղված է օրենսդրության զարգացման առաջադեմ միտումներին համապատասխանեցմանը, ինչպես նաև քրեական գործերով, արտահանձնման և իրավական օգնության միջազգային համագործակցության մեջ երկրի դերի և հեղինակության բարձրացմանը, նշում է վիետնամական լրատվական գործակալությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ