Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը
Քաղաքականություն

«Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան

Վերջին օրերին Ուկրաինայի ճակատում փոխվել է ռուսական հարվածների բնույթը։ Իսկ նախօրեին Կիևին հասցված գիշերային հարվածներն ասվածի հաստատումներից մեկն է։

Ռազմական մի շաք փորձագետներ այն անվանել են այս տարվա ամենահզոր հարվածներից մեկը։ Բաց աղբյուրների տվյալներով՝ Կիևի և Ուկրաինայի ԶՈւ այլ օբյեկտների ուղղությամբ արձակվել են ավելի քան հարյուր հրթիռ՝ «Ցիրկոն»-ներ, «Իսկանդեր»-ներ, «Կալիբր»-ներ, Х-101 և Х-59МК2 ավիացիոն հրթիռներ՝ 320կգ մարտագլխիկով:

Հիմնական թիրախներից մեկը եղել է «Անտոնով» ավիացիոն գործարանը։ Հրդեհի մասշտաբները հաստատվում են ինչպես ԶԼՄ կադրերով, այնպես էլ արբանյակային լուսանկարներով։ Վնասվել են վարչական շենքը և արտադրամասերը, որտեղ հավաքվում էին հեռահար գործողության անօդաչու թռչող սարքեր։ Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ բալիստիկ հրթիռը խոցել է նաև այն շենքը, որտեղ աշխատում էին օտարերկրյա ինժեներներ։ Ի դեպ, վերջին շրջանում եվրոպական մի շարք երկրներ չեն թաքցնում, որ իրենց անօդաչու սարքերը հարվածներ են հասցնում Ռուսաստանի քաղաքներին։

Լուրջ հարված է հասցվել նաև ուկրաինական բանակի կարիքների համար նախատեսված Բրովարի քաղաքի վառելիքաքսուքային նյութերի պահեստին։

Ռուսաստանը սկսել է ավելի ու ավելի ակտիվորեն հարվածել Ուկրաինայի լոգիստիկ ենթակառուցվածքներին։ Հարվածի տակ են հայտնվել Մայակի և Զատոկայի կամուրջները, ինչպես նաև Զապորոժի քաղաքի երկու հատվածներն իրար կապող առանցքային կամուրջը: Ըստ որոշ հրապարակումների՝ թիրախում կարող են հայտնվել նաև Դնեպրի վրայով անցնող այլ խոշոր կամուրջներ:

Վերջին շրջանում հրթիռակոծման է ենթարկվել նաև Օդեսայի շրջանը։ Ըստ առկա տվյալների՝ հուլիսի 22-ից Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստների աշխատանքը փաստացի դադարել է։ Ուկրաինայի համար դա նշանակում է շուրջ 2 միլիարդ դոլար եկամուտների կորուստ, հացահատիկի արտահանման մոտ 60 % կրճատում, ինչպես նաև երկաթի հանքաքարի ու մետաղական արտադրանքի մատակարարումների դադարեցում։ Հաղորդվում է նաև նավահանգստային ենթակառուցվածքի վնասների մասին:

Ըստ թելեգրամյան ալիքների՝ ընդհանուր առմամբ վնասվել է ավելի քան հազար օբյեկտ։ Նշենք, որ նավահանգիստները միայն տնտեսություն չեն, այլև ռազմական նշանակության լոգիստիկայի կարևոր բաղադրիչ։

Այս ֆոնին, կարելի է ասել, որ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար աստիճանաբար վերացվում են այն «կարմիր գծերը», որոնց հետևում էին։ Ռուսաստանի տարածքում Wildberries-ի օբյեկտներին, նավթավերամշակման գործարաններին, էներգետիկ և թիկունքային ենթակառուցվածքին հասցված ուկրաինական հարվածները, կարծես փոխում են նաև Ռուսաստանի վերաբերմունքը թիրախների ընտրության և զինատեսակների կիրառման հարցում:

Փաստ է, որ Ռուսաստանին ևս զգալի հարվածներ են հասցվում։ Ղրիմն ու Սևաստոպոլը փաստացի դարձել են առաջնագծային տարածքներ, ինչպիսիք են Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի մարզերը։ Իսկ վառելիքային ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն իրականություն է։

Սակայն խոսել հօգուտ Ուկրաինայի ռազմավարական շրջադարձի մասին՝ չի կարելի։ Ռուսաստանը կարծես դեռ նոր է ինտենսիվացնում հրթիռային և ավիացիոն հարվածների քանակներն ու որակները: Իսկ ուկրաինական ՀՕՊ-ը՝ դատելով իրադարձություններից, գործում է իր հնարավորությունների եզրագծին։

Եթե Ուկրաինայում ռուսական հարվածների այս տենդենցը շարունակվի, ապա որոշ ժամանակ հետո, կամ պետք է Ուկրաինային ուղղորդեն դեպի բանակցություններ, կամ Արևմուտքը նոր ճակատ(ներ) պետք է բացի: Այդ դեպքում ո՞ր եվրոպական երկիրը կցանկանա առաջինն ընդունել ռուսական հրթիռները: Կարծում եմ ոչ մի երկիր չի ցանկանա հայտնվել այդ վիճակում, ու նման կերպ օգնել Ադրբեջանի բարեկամ Ուկրաինային: