ՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան 2500 դեպք է գրանցվել, որոնք կեսը՝ վերջին 20 օրվա ընթացքում։ Համաճարակը շատ արագ է տարածվում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով էբոլայի հարցով ՄԱԿ-ի ավագ համակարգող Ժուլիեն Հարնեյսին։
«Համաճարակն ընդլայնվում է սրընթաց կերպով։ Այն այսօրվա դրությամբ ընդգրկում է Ֆրանսիայից ավելի մեծ տարածք։ Մահվան 2500 դեպքերի կեսը տեղի է ունեցել վերջին 20 օրվա ընթացքում», – Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ համաճարակը զսպելու համար անհապաղ անհրաժեշտ են լրացուցիչ ռեսուրսներ։ Համաճարակը բռնկվել է այն տարածքում, որտեղ 30 տարի շարունակ ընթանում է զինված հակամարտություն, և այնտեղ հումանիտար կարիքները «հսկայական» են, հավելել է նա։
Օգոստոսի 20-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութան հանրային առողջապահության ազգային ինստիտուտը հաղորդել է, որ երկրում էբոլայից մահացել է 2476 մարդ։ Վիրուսով հիվանդացության հաստատված դեպքերի թիվը հասել է 5208-ի, սակայն ըստ երկրի առողջապահական իշխանությունների՝ հիվանդացության պաշտոնական ցուցանիշը կարող է կազմել փաստացի դեպքերի 30-40 տոկոսը։
Մայիսի 15-ին հայտարարված էբոլա տենդի բռնկումը տարբերվում է նախորդ բռնկումների մեծ մասից, քանի որ այս վիրուսի նոր շտամի՝ Բունդիբուգյոյի դեմ չկան հաստատված պատվաստանյութեր կամ բուժման մեթոդներ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղին
Բերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում
Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա Սողոմոնյան
Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստան...
Վարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ին
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների հ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...