Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան
Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը

«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան Դումիկյան

Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը հայտնում է․

«Այսուհետ իմ էջում նոր ձևաչափով եմ անդրադառնալու Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին և միջազգային հարաբերություններին։

Սկսում եմ «Մեկ թիվ, մեկ պատմություն» շարքը, որտեղ յուրաքանչյուր անգամ պաշտոնական մեկ թիվը կդառնա ավելի լայն պատմության մեկնակետ։ Փորձելու ենք հասկանալ՝ ինչ կա թվերի հետևում, ինչ միտումներ, որոշումներ ու գործընթացներ են թաքնված դրանց մեջ։

Առաջին թիվը՝ 12։

Խոսքը Քրիստոսի առաքյալների մասին չէ։ Խոսքը Հայաստանի Անկախության հռչակագրի 12 կետերի մասին է։

1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը դարձավ Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկը։ Այն ամրագրում է մեր պետականության հիմնարար սկզբունքները՝ ինքնիշխանությունից ու անվտանգությունից մինչև մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, լեզու, կրթություն և մշակույթ, ազգային հարստություն, արտաքին քաղաքականություն և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում։

Այս փաստաթղթի շուրջ այսօր էլ քաղաքական ու իրավական քննարկումները շարունակվում են։ Մասնավորապես՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման հարցը դարձել է այդ քննարկումների առանցքային թեմաներից մեկը։

Ի՞նչ է նշանակում այդ կապի վերացումը։ Ի՞նչ խնդիրներ է այն լուծում կամ ստեղծում Հայաստանի համար։ Ինչո՞ւ է Անկախության հռչակագրի հարցը այդքան կարևոր նաև հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստում։

Այս հարցերին եմ անդրադառնում «Մեկ թիվ, մեկ պատմություն» շարքի առաջին թողարկման ընթացքում։

Ինձ համար կարևոր է մեկ բան․ այս հարթակում չեմ ներկայացնելու որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի տեսակետ։ Փորձելու եմ առաջնորդվել փաստերով, պաշտոնական տվյալներով և դրանց վերլուծությամբ։
Դիտեք առաջին թողարկումը և գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում» ։