Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը
Քաղաքականություն

Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա Կոստանյան

Այսօր առավոտյան ՀՀ երկրորդ նախագահի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող գործողությունները, իրավական քողի ներքո, փաստացի քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ են։
 
Օրինաչափ, նորմալ պետության պայմաններում ոչ մի քննություն ավտոմատ կերպով «քաղաքական հետապնդում» չէիր անվանի, սակայն այսօրվա իշխանության ներկայացրած «կոռուպցիայի դեմ պայքար» ձևակերպումն էլ ինքնին ավտոմատ որպես փաստ չի կարելի ընդունել։
 
Գործիքակազմը, որն ընտրել է Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ կերպով բացահայտում է իր իսկական դեմքը` ժողովրդավարից անթաքույց անցում բռնապետական ռեժիմի: Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա որդիներին և մյուս ընդդիմադիր քաղաքական դերակատարներին առաջադրված մեղադրանքները պարզապես պատճառ են, որպեսզի Նիկոլ Փաշինյանն արևմուտքին շարունակի խաբել, թե ինքը պայքարում է կոռուպցիայի դեմ` արդարության վերականգնման և իրական Հայաստանի կերտման համար, որտեղ տարածքային ոչ մի պահանջ չկա հարևան «բարեկամ» պետություններից:
 
Աներկբա, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կաշառքի և փողերի լվացման արատավոր պրակտիկան պարսավելի և դատապարտելի երևույթ է, սակայն ժողովրդավարական պետությունում գոյություն պետք է ունենա մի շատ կարևոր սահման. կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող վերածվել քաղաքական հակառակորդի դեմ պետական լծակների և ուժի կիրառման մահակի:
 
Նախագահ Քոչարյանի և նրա որդիների դեմ իրականացվող գործողությունների քաղաքական մոտիվը հատկապես ապացուցվում և զորանում է մի քանի կարևոր հանգամանքների համադրությամբ.
- նախկին նախագահ և գործող խորհրդարանական ընդդիմության առանցքային առաջնորդը դարձել է քաղաքական թիրախ,
- միաժամանակ գործողություններ են իրականացվում նրա երկու որդիների նկատմամբ,
- ներգրավված են ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ուժեր,
- խուզարկություններն իրականացվում են հատուկ վաղ առավոտյան` առանձնակի վախի և ահաբեկման մթնոլորտ տարածելու նպատակով,
- Լևոն Քոչարյանի դեպքում՝ նրա երեք մանկահասակ, անչափահաս երեխաների ներկայությամբ, որն առանձնակի եղկելի և դատապարտելի երևույթ է,
- արևմտյան «դասական» քաղհասարակության անդամների կողմից զրո արձագանքն այս իրադարձություններին ապացուցում է սելեկտիվ մոտեցման վարկածը,
- և վերջում, ամենակարևորն ու առանցքայինը. գործողություններին նախորդել է վարչապետի կողմից նախկին իշխանությունների ունեցվածքի վերաբերյալ հրապարակային քաղաքական հայտարարությունը, որն ակնհայտ նախանձի, չարության, հիշաչարության վառ դրսևորում է, ինչն ըստ էության դարձել է կոռուպցիայի դեմ պայքարի քողարկմամբ քաղաքական վրեժխնդրության մոտիվ։
 
Այս բոլոր հանգամանքները միասին խորացում են ժողովրդավարական բարքերի և կարգերի ապակայունացման, քանդման նախադրյալները, բռնատիրության դրսևորում, ինչը որևէ կերպ չի կարող կայուն, ժողովրդավարական և իրավական պետություն ձևավորել:
 
Երբ իշխանությունն անվանական հայտարարում է, որ քաղաքական հակառակորդներին պետք է զրկել ունեցվածքից, այնուհետև անմիջապես հաջորդ առավոտյան իրավապահները ներխուժում են այդ մարդկանց տներ ու բիզնեսներ, սկսում խուզարկություններ և այլ լայնածավալ գործողություններ (անգամ եթե քրեական գործն ունի իրական իրավական որևէ հիմք), ստեղծվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ և ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԹԵՎԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ լրջագույն ճգնաժամ։
 
ԱԱԾ հատուկ ստորաբաժանման ուժայինների մասնակցությունը գործողություններին արդարացվում է միայն զինված դիմադրության, ֆիզիկական վտանգի, կարևոր ապացույցների ոչնչացման կամ այլ հատուկ ռիսկերի առկայության պարագայում. հարց` ի՞նչ ռիսկեր կարող էին ստեղծել Քոչարյանն ու նրա որդիները կամ ընտանիքի անդամները, առավել ևս երեխաները։ Նմանօրինակ կրկեսները միշտ ակտիվացվում են հենց այն ժամանակ, երբ ՀՀ տարածքային կամ համազգային որևէ հարց դառնում է համընդհանուր քննարկման վառվող թեմա: Քաղաքական գործչի ու նրա ընտանիքի նկատմամբ նման տեսարաններն ընդամենը հոգեբանական ազդեցություն ունենալու համար են իրականացնում, որպեսզի հանրության ուշադրությունը շեղեն ազգային նշանակության խնդիրներից (Տիգրանաշենի հանձնում, էներգետիկ համակարգի ադրբեջանական դիվերսիֆիկացիա, ատոմակայանի փակում, երկաթուղու ազգայնացման մասին նախնական խոսակցություններ)։
 
ՈՒթ տարի շարունակ մի հարց է օդում առկախված մնում. արդյո՞ք Քոչարյանների, Ծառուկյանի և մյուս` քաղաքական դրդապատճառներով հետապնդվողների նկատմամբ կիրառվող մեթողները նույն չափանիշներով ու նույն ինտենսիվությամբ կիրառվում են իշխանությանը մոտ կամ իշխանության հետ կապված նախկին/ներկա պաշտոնյաների նկատմամբ։ Բնականաբար` ոչ: Մատնանշեք գեթ մեկ իշխանական, մերձիշխանական կամ որևէ կերպով իշխանությանն առնչվող պաշտոնյայի, ով հետապնդվել կամ հիմա հետապնդվում է այսօրվա իշխանության իրավապահների կողմից. ՔՊ «վերջին մոհիկան» օլիգարխը վկա, որը շատ սահուն կերպով դուրս պրծավ գործող ԱԺ-ից` ըստ երևույթին իր առաքելությունն արդեն ավարտված համարելով և տեղ բանալով արդեն նորելուկ մեծահարուստ օլիգարխների համար:
 
Եթե կոռուպցիայի դեմ պայքարը համընդհանուր բնույթ կրեր և վերաբերեր նաև իշխանության ներկա պաշտոնյաներին, ապա կարող կլինեինք կոչել այս պետությունն իրավական։ Սակայն վերջին ութ տարիների տրամաբանությունը հետևողականորեն հուշում է, որ իրավապահ համակարգն ընտրովի արդարադատություն է իրականացնում և ուղղված է քաղաքական հակառակորդների դեմ. սա ոչ այլ ինչ է, քան «սելեկտիվ» արդարադատություն։
 
Ըստ իս`հիմնական հնարավոր քաղաքական էֆեկտը, որն այսօր Փաշինյանի իշխանությունն ուզում է ստանալ` խուսափելու հնարավոր իշխանափոխությունից, ընդդիմության ֆինանսական ապակայունացման հարցն է. պարզ է, չէ՞ որ ֆինանսական միջոցներից զրկելով քաղաքական կազմակերպված պրոցեսներ գեներացնելու հավանականությունն անհամեմատելի նվազելու է․ եթե ընդդիմության առանցքային քաղաքական դերակատարների և նրանց հետ կապված տնտեսական ակտիվները հայտնվում են քրեական և գույքային գործընթացների ներքո, միանշանակ ազդելու է նրանց կազմակերպչական և ֆինանսական կարողությունների վրա։ Հենց սա է այն կետերից մեկը, որը պետք է միջազգային կառույցներն առանձնահատուկ ուշադրությամբ դիտարկեն։
 
Արդյո՞ք այս ամենն արդեն «բռնապետություն» է. միանշանակ, բոլոր քայլերը ավտորիտարացման վտանգի ցուցիչներ են, որոնք պետք է լրջորեն վերահսկվեն մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ինստիտուտների կողմից։
 
Ժողովրդավարությունը մեկ օրում չի վերացվում։ Սովորաբար այն տեղի է ունենում երկար տարիների ընթացքում`շղթանական ձևով. քաղաքական հակառակորդ → քրեականացում → ուժային կառույցների քաղաքականացված կիրառում → գույքային բռնաճնշում → ընտրովի արդարադատություն → վախի մթնոլորտ → ինստիտուտների կախվածություն իշխանությունից։ Եթե այս շղթայի տարբեր օղակները պարբերաբար կրկնվող և համակարգային բնույթ են կրում, արդեն կարելի է խոսել ժողովրդավարական ակնհայտ հետընթացի մասին։ Հետևաբար, Հայաստանում արդեն իսկ հաստատվել են բռնատիրական կարգեր, որի պտուղները ճաշակելու են բոլոր քաղաքացիները` առանց բացառության: Եզրահանգումները թողնեմ ձեզ...