Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը
Քաղաքականություն

Հայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր Ավետիսյան

Հայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում, և այսօր հայաստանյան քաղաքական մտքի գերխնդիրը պետք է լինի Հայաստանը հանել այդ ծուղակից և էլ թույլ չտալ, որպեսզի Հայաստանը դառնա Արևմուտքի համար հերթական գործիքը իր գեոպոլիտիկ հակառուսական պայքարում։
 
Մենք՝ հայաստանյան քաղաքական գործիչներս, քաղաքական մտքի կրողներս, պետք է մի պարզ ճշմարտություն վերջապես հասկանանք՝ և՛ մեր թշնամիների, և՛ մեր պոտենցիալ թշնամիների, և՛ Հայաստանը օգտագործել ցանկացողների համար մենք բոլորս հայ ենք՝ անկախ նրանից, թե նրանք ինչպես են մեզ վերաբերվում, ինչ են մեզ ասում, միևնույն է, բոլորիս համարում են հայ և Հայաստանի քաղաքացի և բոլորիս էլ ցանկանում են օգտագործել, բոլորիս էլ ցանկանում են նվաճել, բոլորիս էլ ցանկանում են նսեմացնել։
Եվ մենք պետք է մի պահ կարողանանք մեր մեջ ուժ գտնել՝ հասկանալ, որ մեր բոլոր հակասությունները, մեր բոլոր պրոբլեմները, իրար չսիրելը երբ անում ենք, տակը մնում է պարզ հասկացություն՝ մենք բոլորս հայ ենք և Հայաստանի քաղաքացիներ ենք։
 
Մենք պարտավոր ենք խելք-խելքի տալ՝ փորձելու գտնել Հայաստանի անվտանգության բանաձևը և հանել Հայաստանը Արևմտյան ծուղակից։
 
Մինչ մենք իրար ենք ուտում, իրար ենք քննադատում և փորձում ենք մեր քաղաքական ամբիցիաները բավարարել, Արևմուտքը՝ օգտվելով ստեղծված պառակտված իրավիճակից, առաջ է բրդում իր գեոպոլիտիկ պլանը՝ քանդելով մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը, որպեսզի պատերազմ ստեղծի մեր ռեգիոնում ընդդեմ Ռուսաստանի, բայց սրա հետևանքները ավելի շատ կրելու է ոչ թե Ռուսաստանը, այլ մենք՝ որպես պետություն և ժողովուրդ։
 
Սա է պատճառը, որ ընտրություններից առաջ էլ, հիմա էլ ես կոչ եմ անում մեր քաղաքական խաղացողներին՝ մի կողմ թողնել քաղաքական, ներքաղաքական պայքարը և փորձել միասնական գտնել այն բանաձևը, որը հնարավորություն կտա Հայաստանը փրկելու, Հայաստանը հանելու Արևմտյան ծուղակից, հակառակ պարագայում հետագա բոլոր զրկանքներն ու տառապանքները հավասարապես բոլորս կրելու ենք մեր վրա, նույնիսկ այն մարդիկ, ովքեր սիրահարված են Արևմուտքին կամ Արևմուտքից գրանտներ են ստանում, էդ մարդկանց էլ Արևմուտքում չեն հարգում, չեն սիրում, երևի թե ավելի շատ չեն հարգում և չեն սիրում և համարում են գործիք սեփական պետության դեմ օգտագործելու ճանապարհին, հետևաբար մենք ինքներս պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել, համախմբվել Հայաստան գաղափարի, Հայոց պետականության գաղափարի շուրջ և փորձենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք հաղթահարել այն ճգնաժամը, որի մեջ հայտնվել է Հայաստանը, իսկ այն, որ Հայաստանը ճգնաժամի առջև է՝ դա փաստում է այն, որ մեր հարևան Ադրբեջանը մեզանից հանրաքվե է պահանջում, մեր միակ ռազմավարական դաշնակից և բարեկամ Ռուսաստանը ևս հանրաքվե է պահանջում, որպեսզի հասկանա՝ մենք իր հետ ենք, թե իր թշնամիների։
 
Արևմուտքը ամեն ինչ անում է, որ փչացնի Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ և քանդի Հայաստանի և մեր ռեգիոնի անվտանգության ճարտարապետությունը, Միացյալ Նահանգները փորձում են Հայաստանը դարձնել իրենց համար գեոպոլիտիկ գործիք ընդդեմ Ռուսաստանի, ինչ-որ չափով նաև՝ Իրանի, և այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանը ճգնաժամի մեջ է։
 
Իսկ մենք չենք կարող ճգնաժամի պարագայում զբաղվել քաղաքականությամբ, ներքաղաքական պայքարով, այդպես առհասարակ չի լինում, երբ երկիրը ունի անվտանգության խնդիր, այդ երկրում չի կարող լինել ներքաղաքական օրակարգ, չեն կարող լինել ընտրություններ, չեն կարող լինել ներքին խրամատներ, իրար ուտել, իրար քննադատել, իրար վիրավորել, հակառակը՝ պետք է մեկ բռունցք դառնալ, մեսիջ ուղարկել բոլոր պոտենցիալ թշնամիներին, որ ռազմական ագրեսիայի դեպքում մենք միասնական պաշտպանելու ենք մեր պետականությունը և փորձենք, համախմբելով քաղաքական միտքը, գտնել այն բանաձևը, որը կոչվում է Հայաստանի պետական շահ, որը կոչվում է Հայաստանի անվտանգություն։
 
Մհեր Ավետիսյան