«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմով
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կյանք ու կռիվ» ֆիլմից հեռուստադիտողին հայտնի դերասան Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է նկարահանման հրապարակ։ Դերասանը գլխավոր դեր է ստանձնել «88» 10 մասանաց դրամատիկ, գիտաֆանտաստիկ սերիալում, որի նկարահանումներն կմեկնարկեն հոկտեմբերից։
Պատմությունը ժամանակի մեջ տեղափոխության մասին է: «88»-ը պատմություն է հոր և որդու, ժամանակի և մեղքի, ընտրության և դրա գնի մասին՝ միաժամանակ ծավալվող երկու դարաշրջանում՝ 2026 թվականի Երևանում և 1988 թվականի Հայաստանում՝ Սպիտակի երկրաշարժին նախորդող շաբաթներին:
Գլխավոր հերոսը, ճամփորդելով ժամանակի մեջ, տեղափոխվում է 1988 թվական` կանխելու մեծ աղետ։ Սամվել Թադևոսյանը մարմնավորում է լրագրող Ադամին։ Տարիներ շարունակ ուրիշների ամենաբարդ պատմությունները բացահայտած լրագրողի համար չբացահայտված է մնում սեփական ընտանիքի պատմությունը․ նրա հայրը՝ ֆիզիկոս Հակոբը, 1994 թվականին անհետացել է առանց հետքի։ Տասնամյակներ անց ի հայտ եկած նոր հանգամանքը Ադամին ստիպում է վերադառնալ վաղուց դադարեցրած որոնումներին։ Հետաքննությունը նրան անսպասելիորեն տանում է 1988 թվականի նոյեմբեր, որտեղ Ադամը հնարավորություն է գտնում հանդիպելու երիտասարդ հորը և բացահայտելու նրա կյանքի մինչ այդ անհայտ կողմերը։ Սակայն անձնական պատմությունը աստիճանաբար կապվում է շատ ավելի մեծ հարցի հետ՝ ի՞նչ գիտեր հայրը մոտեցող աղետի մասին, և արդյո՞ք անցյալում կատարված միջամտությունը կարող է փոխել ապագան։ Սամվել Թադևոսյանի համար «88»-ը վերադարձ է նկարահանման հրապարակ տևական դադարից հետո։
Դերասանը լայն ճանաչում է ձեռք բերել հատկապես «Կյանք ու կռիվ», «Բրավո, Վիրտուզ» ֆիլմերում իր դերակատարմամբ՝ դառնալով ժամանակակից հայկական կինոյի հիշվող դեմքերից մեկը։ Մի քանի տարվա ստեղծագործական դադարից հետո «88»-ում Թադևոսյանը վերադառնում է գլխավոր դերով՝ մարմնավորելով հասուն, ներքին հակասություններով և բարդ անձնական ընտրությունների առաջ կանգնած հերոսի։ Սերիալը հնարավորություն է տալիս տեսնել 1988 թվականի Հայաստանը Սպիտակի երկրաշարժից առաջ՝ մարդկանց առօրյան, հարաբերություններն ու կյանքը մի ժամանակահատվածում, երբ դեռ հայտնի չէ` ինչ է սպասվում հաշված շաբաթներ անց։ «88»-ի պրեմիերան նախատեսված է 2027 թվականի հունվարին։
10 մասանոց սերիալի նոր մանրամասները, դերասանական կազմի մյուս անուններն ու առաջին թրեյլերը կներկայացվեն առաջիկայում։
Հիշեցնենք, որ Սամվել Թադևոսյանը հայ հանդիսատեսին առավել հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմում Տիգրանի դերակատարմամբ, որի համար արժանացել է Հայաստանի պետական մրցանակի, Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակի։
Դերասանը նկարահանվել է նաև «Վերևից», «Անցում» («Crossing»), «Բրավո, Վիրտուոզ», «Հող չափողները» ֆիլմերում, «Հոսանքին հակառակ» և «SSSR» սերիալներում։ «Սողոմոնի երգերը» ֆիլմում նա մարմնավորել է Կոմիտասին։
Վերջերս Թադևոսյանը ներկայացել է նաև նորաձևության ոլորտում՝ նկարահանվելով DIOR-ի աշուն-ձմեռ հավաքածուի արշավում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք Չալաբյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան