Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն Հովասափյան
Ցավոք պետք է արձանագրեմ, որ ուզենք, թե ոչ, անկախ մեզանից դառնում ենք կոնֆորմիստ, որովհետև շատ հաճախ մեր կամքին հակառակ դառնում ենք սրանց սարքածի մասնակիցը։ Մի հատ հետհայացք գցենք ու ֆիքսենք, որ վերջին 8 տարում մանրից հարմարվել ենք սրանց բերածի ու արածի հետ։
Հիմա՝ փաստերով։
Նախ՝ ամենօրյա ռեժիմով սկսում ենք քննադատել ու քննարկել սրանց ասած տափակաբանություններն ու բլթոցները։ Տեսանյութ, մեկնաբանության սքրին, նկար և այլն՝ հնարավոր բոլոր միջոցներով բերում ենք քննարկման տիրույթ ու դրա շուրջ սկսում դիսկուրս ծավալել։
Չէ, ճիշտ հասկացեք, ես ինքս էլ եմ արել ու անում, բայց այստեղ խոսքը ընդհանուր երևույթի մասին է։ Սրանց ուզածը հենց դա է՝ իրենց ասած զառանցանքը դարձնել լայն շրջանակների քննարկման առարկա։ Ավելին՝ իրենք դրանից ընդհանրապես վատ չեն զգում, ընդհակառակը՝ ջոկերային հրճվանք են ապրում, երբ մենք կոպիտ ու կոշտ ենք արտահայտվում իրենց հասցեին։
Հիմա ասվածի մի քանի օրինակ. հայկական տեղանունները թուրքերեն ներկայացնելը, հայկական պատմական հիշողության նկատմամբ «կայսերական մտածողության» պիտակներ կպցնելը, եկեղեցու դեմ հետևողական հարձակումները, Սրբազաններին նախ թիրախավորելը, հետո հետապնդելը, կալանավորելը, դատելը, ՀՀ տարածքի հետ կապված արհեստական ու անհասկանալի թիվ տիրաժավորելը, «Մեծ Թուրանում միասնաբար ջուր խմելու հանգամանքը», «երբ ինձ թուրք են ասում՝ չեմ վիրավորվում» ընդգծելը, ամեն ելույթում «Ադրբեջան, Թուրքիան» ասելը և այլն:
Մի քանի տարի առաջ դրանցից շատերը նույնիսկ քննարկման ենթակա չէին։ Այսօր դրանց շուրջ արդեն բանավիճում ենք, վիճում ենք, հակափաստարկներ ենք բերում, փորձում ենք ապացուցել, որ դա անհեթեթություն է։
Մի անգամ ասել եմ, թերևս արժե ևս մեկ անգամ շեշտել․ ՀՀ պետականությունը կազմաքանդած վարչախումբն օվերտոնի պատուհանը կիրառում է երկարաժամկետ կտրվածքով։ Սկզբում թեման տարբեր պերֆեկտթիվիներով ու ֆեյքերով գցում են դաշտ, հետո մի քանի ամսվա ընթացքում այն դառնում է մարդկանց խոսույթի մի բաղադրիչ։
Իսկ ջոկերային ժպիտով շարժվող արարածն այդ ամենը շատ լավ տեսնում ու քահ-քահ ծիծաղում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»