Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը
Քաղաքականություն

«Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան 

Կուժ, քեզ եմ ասում, կուլա՛, դու հասկացիր...
 
 2007 թվականից Ռուսաստանի նախագահը Արևմուտքին անընդհատ կոչ էր անում, խնդրում էր, համոզում էր, բացատրում էր, որ դուք խոստացել էիք՝ Սովետական միության փլուզումից հետո ՆԱՏՕ-ն չի մոտենալու Ռուսաստանի սահմաններին, բայց Արևմուտքը չլսեց Ռուսաստանի նախագահի հորդորները, խնդրանքները, պահանջները, արդյունքում մենք այսօր տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք։ Աշխարհը կանգնած է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, իսկ որոշ անալիտիկների կարծիքով՝ այդ պատերազմը արդեն իսկ սկսված է, այսօր արդեն եվրոպական երկրները զինվում են, իրենց արդյունաբերությունները դնում են ռազմական ռելսերի վրա, որպեսզի կարողանան դիմագրավել, ըստ իրենց, Ռուսաստանի ագրեսիային, բայց իրականում փորձեն իրականություն դարձնել իրենց վաղեմի երազանքը՝ փլուզել Ռուսաստանը։ Այդ նույն տրամաբանությամբ Ռուսաստանի նախագահը 20 տարի փորձեց բացատրել, խնդրել ուկրաինացիներին, Ուկրաինայի էլիտաներին, որ Ուկրաինան չի կարող իր անվտանգությունը կառուցել իր հարևան երկրների՝ առաջին հերթին Ռուսաստանի անվտանգության հաշվին, փորձեց բացատրել ուկրաինացիներին, որ եթե նրանք շարժվեն դեպի Արևմուտք և ցանկանան ինտեգրվել եվրոպական այսպես կոչված «ընտանիքին», դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ապա Ռուսաստանը ստիպված է լինելու այդ քաղաքական խնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ թույլ չտալու, որպեսզի Ուկրաինան գնա դեպի Արևմուտք և դառնա գեոպոլիտիկ առումով Արևմուտքի ձեռքին գործիք Ռուսաստանի դեմ, բայց բնականաբար ուկրաինացիները ևս, ցավոք սրտի, չլսեցին Պուտինի հորդորները, և արդյունքում դարձյալ մենք տեսնում ենք այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում։ Այդ պետությունը փաստացի գնալով ամեն օր ոչ միայն փոքրանում է, այլ առհասարակ նրա ապագայում լինել-չլինելու հարցը փաստացի դրված է կասկածի տակ և, այո, շատ վերլուծաբանների կարծիքով՝ Ուկրաինան՝ որպես պետություն, ապագայում չի կարող լինել, որովհետև այդ պետությունը փաստացի դուրս է եկել իր անվտանգության երաշխավորի՝ Ռուսաստանի Դաշնության դեմ։ Բայց այն, ինչ կոչ էր անում և խնդրում էր Ռուսաստանը՝ Ուկրաինային, Արևմուտքին, դա վերաբերում է նաև պոստսովետական մյուս երկրներին, այստեղ է, որ ասում է՝ Կուժ, քեզ եմ ասում, կուլա՛, դու հասկացիր, բայց մյուս պոստսովետական երկրները, ովքեր չլսեցին, չհասկացան, որ իրենք ևս իրենց անվտանգությունը չեն կարող կառուցել Ռուսաստանի հաշվին, օրինակ՝ ինչպես Վրաստանը, ևս արժանացան գեոպոլիտիկ հարվածների, բայց վրացիների դեպքում նրանք այդ հարվածները ստանալուց հետո կարծես թե հիմա խելքի են եկել և չեն ցանկանում Արևմուտքի ձեռքին գործիք դառնալ և վերջնականապես կորցնել իրենց պետությունն ու իրենց ժողովրդին դնել լրջագույն հարվածների ներքո։ Այս նույն տրամաբանությամբ մենք՝ հայերս, ևս չենք լսում Ռուսաստանի նախագահի խոսքերը, այն ժամանակ մենք կարող էինք լսել, երբ նա խոսում էր ուկրաինացիների հետ, վրացիների հետ, եվրոպացիների հետ, բայց մենք չէինք լսում, հիմա նա ուղիղ մեզ հետ է խոսում, մենք դարձյալ չենք լսում, չլսեցինք՝ արդյունքում կորցրեցինք Արցախը, որովհետև երբ Ռուսաստանից մեզ քաղաքական կամ դիվանագիտական լեզվով ինչ-որ բան էին ասում՝ մենք ասում էինք՝ թող իրենք հարմարվեն Երևանի կլիմային, մենք ծաղրում էինք, ասում էինք՝ լավ, ո՞վ կարող է մեզ բան ասել, և այսպես մենք փաստացի հիմա էլ շարունակում ենք չլսել Ռուսաստանից եկող քաղաքական մեսիջները, դիվանագիտական խոսքը, իսկ այսօր շատ հաճախ Ռուսաստանից գալիս է նաև ուղիղ խոսք, բայց մենք դարձյալ չենք լսում։
 
 Ժողովուրդ ջան, Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի և հայ ժողովրդի համար, Ռուսաստանը գերտերություն է և երբեք թույլ չի տալու, որ իր հարևան պետությունները իրենց անվտանգությունը կառուցեն Ռուսաստանի հաշվին, դա մենք արդեն տեսանք Վրաստանում, տեսանք Ուկրաինայում, Եվրոպան ինքը այդ խնդրի առջև է կանգնած, և փոքրիկ Հայաստանը հիմա արդեն քայլ առ քայլ գնում է դեպի առճակատում Ռուսաստանի հետ, ինչո՞ւ, որովհետև մեր վարած քաղաքականությունը Հայաստանը դարձնում է Արևմուտքի ձեռքում գործիք՝ Ռուսաստանի դեմ, մենք չենք կարող Ռուսաստանից եկող խոսքին վերաբերվել հումորով, անտեսելով, ասելով՝ թող իրենք հարմարվեն մեր շահերին, մենք ոնց ուզենք, էդպես կանենք, դա անհեթեթ մոտեցում է, անկախ պետություն չի նշանակում, որ ինչ ուզում ես՝ կարող ես անել, անկախ պետություն նշանակում է, որ եթե դու քո շահերը ճիշտ չես հաշվում, դու կարող ես այդ անկախությունը կորցնելու վտանգի առջև կանգնել, և եթե քո շահերը համընկնում են, օրինակ, Ռուսաստանի հետ, դու ուզում ես, թե ոչ, սիրում ես, թե ոչ, պետք ա կանգնես Ռուսաստանի կողքին, դու չես կարող էմոցիաներով և զգացմունքներով կառուցել քո քաղաքականությունը, հետո ուրիշներից նեղանալ, թե ինչի համար ես դու հայտնվել ծանր վիճակում։ Այսօր, եթե մենք էմոցիաներն ու հույզերը հանենք, ընդամենը պարզ հարցադրում է․ Հայաստանը Ռուսաստանի կողքին է, թե Ռուսաստանի թշնամիների, երկու լարի վրա խաղալու հնարավորություն այլևս չկա։ Հիմա Ռուսաստանը փորձում է «սանկցիաներով» մեզ ցույց տալ, որ կատակ չի անում, որ մենք իրոք պետք է խելքի գանք, որ մենք պետք է կողմնորոշվենք, այդ նույն կերպ նրանք 2008 թվականին՝ ռուսները Վրաստան մտնելով, եթե ցանկանային գրավել ողջ Վրաստանը՝ կգրավեին, նրանք կանգ առան՝ մտածելով, որ վրացիները խելքի կգան ու չեն շարունակի իրենց քաղաքականությունը, այսօր կյանքը ցույց տվեց, որ վրացիները խելքի եկել են և չեն ուզում Արևմուտքի ձեռքում գործիք դառնալ, հիմա այդ նույն տրամաբանությամբ Ռուսաստանը մեզ է փորձում խելքի բերել, որպեսզի մենք չդառնանք Արևմուտքի ձեռքին գործիք՝ Ռուսաստանի դեմ։
 
 Ես կարծում եմ՝ մենք պետք է ուղղակի մի պահ լրջանանք, և առաջին հերթին այն մարդիկ, ովքեր իբր քաղաքականությամբ են զբաղվում և իրենց համարում են քաղաքական գործիչներ, և փորձենք իսկապես լուրջ վերաբերվել Մոսկվայից եկող հայտարարություններին և իսկապես կարողանանք առանց էմոցիաների ձևակերպենք ու գտնենք մեր պետական շահերը և առաջնորդվենք այդ պետական շահերով, ես վստահ եմ, որ Հայաստանի պետական շահերը համընկնում են միմիայն Ռուսաստանի հետ, և այստեղ սիրելու կամ չսիրելու խնդիր չէ, սրանք ուղղակի փաստեր են, իրականություն է, որոնց հետ կամ հաշտվելու ես, կամ վճարելու ես շատ թանկ գին․․․
 
Մհեր Ավետիսյան