Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. Պեսկով
Սպորտ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից լեգեոներների քանակի սահմանափակման վերաբերյալ ընթացող դատական գործընթացին։

Ակումբը մտահոգություն է հայտնել ընդհանուր իրավասության դատարանների՝ զուտ մարզական որոշումներին միջամտելու կապակցությամբ և պաշտոնապես ներգրավվել է քաղաքացիական գործի քննությանը որպես երրորդ անձ՝ ի պաշտպանություն հայկական ֆուտբոլի ինքնավարության:

Ակումբի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հարգելի՛ ֆուտբոլային հանրություն,

Հարգելի՛ երկրպագուներ և հայկական ֆուտբոլով մտահոգ բոլոր անձինք,

«Ֆուտբոլային Ակումբ Ուրարտու» ՄՀԿ-ն անհրաժեշտ է համարում հանրությանը ներկայացնել իր դիրքորոշումը ներկայումս ընթացող մի իրավական գործընթացի վերաբերյալ, որը, մեր համոզմամբ, իր նշանակությամբ դուրս է մեկ առանձին վեճի շրջանակներից և կարող է էական ազդեցություն ունենալ հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլի կառավարման համակարգի, դրա ինքնուրույնության և հետագա զարգացման վրա։

Ներկայումս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննվում է քաղաքացիական գործ, որի շրջանակներում, ի թիվս այլնի, ներկայացվել է պահանջ՝ անվավեր ճանաչելու «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության Գործադիր կոմիտեի 27.06.2026 թվականի՝ «ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը (2026-2027 մրցաշրջան) հաստատելու մասին» որոշումը։

Նշված Կանոնակարգը սահմանում է Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների կազմակերպման և անցկացման մի շարք ընթացակարգային, կազմակերպչական և մարզական չափանիշներ, որոնք անմիջականորեն տարածվում են այդ մրցումներին մասնակցող ակումբների վրա և ձևավորում են այն միջավայրը, որտեղ գործում ու զարգանում է հայկական ակումբային ֆուտբոլը։

Կանոնակարգի առավել լայն քննարկման արժանացած դրույթներից է 20.03 կետը, համաձայն որի՝ «լեգեոներ» համարվող ֆուտբոլիստների քանակը ՀՊԼ և ԱԽ թիմերում միասին չի կարող գերազանցել 15 ֆուտբոլիստը։

«Ուրարտու» ՖԱ-ն այս սահմանափակումը դիտարկում է ոչ թե որպես ինքնանպատակ արգելք, այլ որպես հայկական ֆուտբոլի երկարաժամկետ զարգացմանն ուղղված մարզական քաղաքականության բաղադրիչ։ Դրա տրամաբանությունը, մեր գնահատմամբ, Հայաստանի Հանրապետությունում մարզված և հայ ֆուտբոլիստների համար մրցակցային ու խաղային հնարավորությունների ընդլայնումն է, նրանց զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորումը և, որպես վերջնական նպատակ, հայկական ակումբային ֆուտբոլի ու տարբեր տարիքային հավաքականների որակի բարձրացումը։

Մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ ենք, որի համար յուրաքանչյուր խաղի արդյունքը կարևոր է։ Սակայն «Ուրարտուի» համար ֆուտբոլը երբեք չի սահմանափակվել միայն հաջորդ հանդիպման արդյունքով։

Մեր ակումբի ակադեմիայում այսօր մարզվում են հարյուրավոր երեխաներ, որոնցից յուրաքանչյուրն ունի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու երազանք։ Մեր պարտականությունն է ոչ միայն մարզել նրանց, այլ նաև պաշտպանել այն համակարգը, որտեղ այդ երեխան կարող է իրական հնարավորություն ստանալ անցնելու մանկապատանեկան ֆուտբոլից դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ։

Հայկական ֆուտբոլը պետք է ունենա զարգացման իրական ճանապարհ։

Մենք բաց ենք մրցակցության համար, գնահատում ենք արտասահմանցի բարձրակարգ ֆուտբոլիստների ներդրումը հայկական ակումբային ֆուտբոլի զարգացման գործում և համոզված ենք, որ լեգեոներները կարող են բարձրացնել առաջնության որակն ու մրցակցությունը։ Միաժամանակ, այդ գործընթացը չպետք է վերածվի մի համակարգի, որտեղ կարճաժամկետ մարզական արդյունքի հասնելու ձգտումը սահմանափակում է Հայաստանում մարզված երիտասարդ ֆուտբոլիստների առաջխաղացման հնարավորությունները։

Սակայն տվյալ հարցում առկա է նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր սկզբունքային խնդիր։

Ֆուտբոլն ունի իր առանձնահատուկ և միջազգային մակարդակով ձևավորված կառավարման ու վեճերի լուծման իրավական համակարգը։ FIFA-ի, UEFA-ի, ազգային ֆեդերացիաների և Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) շրջանակներում տասնամյակների ընթացքում ձևավորվել են այն մեխանիզմները, որոնց նպատակն է ապահովել ֆուտբոլային հարաբերությունների մասնագիտական, միասնական և ոլորտի առանձնահատկություններին համապատասխան կարգավորումը։

Մեր համոզմամբ՝ զուտ մարզական բնույթի որոշումների և ֆուտբոլային մրցումների կազմակերպման ներքին կանոնների նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանների միջամտության սահմանների հարցը չի կարող դիտարկվել որպես սովորական քաղաքացիաիրավական վեճ։ Այն առնչվում է ֆուտբոլի ինքնավարության, մարզական մարմինների իրավասության, վեճերի լուծման հատուկ մեխանիզմների և ազգային ու միջազգային ֆուտբոլային կառույցների միջև ձևավորված իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին։

Հենց այդ պատճառով «Ուրարտու» ՖԱ-ն չի կարող անտարբեր մնալ մի գործընթացի նկատմամբ, որի հնարավոր հետևանքները կարող են տարածվել ոչ միայն մեկ կանոնակարգի կամ մեկ մրցաշրջանի վրա, այլև նախադեպային նշանակություն ունենալ հայկական ֆուտբոլի կառավարման ամբողջ համակարգի համար։

Միաժամանակ ցանկանում ենք հստակ ընդգծել՝ «Ուրարտու» ՖԱ-ի դիրքորոշումը որևէ կերպ ուղղված չէ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ որպես դատավարության կողմի շահերի պաշտպանությանը։

Մենք պաշտպանում ենք ոչ թե որևէ կառույց կամ պաշտոնատար անձ, այլ այն սկզբունքները, որոնք, մեր համոզմամբ, անհրաժեշտ են հայկական ֆուտբոլի կայուն զարգացման համար՝ ֆուտբոլային կառավարման ինքնուրույնությունը, մասնագիտական որոշումների նկատմամբ հարգանքը, իրավական կանխատեսելիությունը, առողջ մրցակցությունը և հայ ֆուտբոլիստների զարգացման իրական հնարավորությունը։

Այս սկզբունքներից ելնելով՝ «Ֆուտբոլային Ակումբ Ուրարտու» ՄՀԿ-ն համապատասխան միջնորդություն է ներկայացրել դատարան և ներգրավվել է տվյալ քաղաքացիական գործի քննությանը որպես երրորդ անձ։

Ակումբը գործի շրջանակներում իր դիրքորոշումը և իրավական փաստարկները կներկայացնի բացառապես օրենքով նախատեսված դատավարական գործիքների միջոցով՝ հարգելով դատարանը, դատավարության մյուս մասնակիցներին և արդար դատաքննության հիմնարար սկզբունքները։

Միևնույն ժամանակ, մեր դիրքորոշումը մնում է հստակ և սկզբունքային. որովհետև հայկական ֆուտբոլի ապագան կառուցվում է ոչ միայն այսօրվա արդյունքներով, այլև այն հնարավորություններով, որոնք այսօր ստեղծում ենք վաղվա հայ ֆուտբոլիստների համար։

«Ֆուտբոլային Ակումբ Ուրարտու» ՄՀԿ»։

Հիշեցնենք, որ ներկայումս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում վիճարկվում է ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից հաստատված կանոնակարգի 20.03 կետը, որի համաձայն՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի թիմերում լեգեոներ համարվող ֆուտբոլիստների ընդհանուր քանակը միասին չի կարող գերազանցել 15-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նոա» ֆուտբոլային ակումբը հայց էր ներկայացրել դատարան և հաջողության հասել լեգեոներների սահմանափակման դեմ ուղղված դատական վեճում, ինչն էլ հիմք է հանդիսացել ֆուտբոլային հանրության շրջանում այս քննարկումների և «Ուրարտուի» կողմից ձեռնարկված իրավական պատասխան քայլի համար։

Հետևեք մեզ՝ այստեղ