Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»
ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումըԵս շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ Թրամփ«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան
Քաղաքականություն

«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր Ավետիսյան


Առհասարակ, ՇՀԿ-ը Ռուսաստանն ու Չինաստանը ստեղծել են մեկ նպատակով՝ որպեսզի Միացյալ Նահանգները և հավաքական Արևմուտքը հեռու մնան Եվրասիա մայրցամաքից և իրենց քիթը չխոթեն Եվրասիայում տեղի ունեցող գործընթացներում։ Ինչո՞ւ։ Որովհետև ամեն անգամ, երբ նրանք իրենց քիթը խոթում են ռեգիոնալ խնդիրների մեջ, միայն մի նպատակ են հետապնդում՝ ռեգիոնի պետություններին հանել մեկը մյուսի դեմ, կռվեցնել՝ իրենց գեոպոլիտիկ շահերն առաջ բրդելու նպատակից ելնելով։

 ՇՀԿ-ի հիմնական նպատակներից մեկը հենց այս խնդիրը լուծելն էր, և պատահական չէ, որ ՇՀԿ-ի ստեղծման առաջին շրջանում, երբ Միացյալ Նահանգները ցանկանում էին իրենք էլ ընդգրկվել այս կառույցում, անձամբ Վլադիմիր Պուտինը թույլ չտվեց, որպեսզի Միացյալ Նահանգները մասնակցեն ՇՀԿ-ի աշխատանքներին։ Ինչո՞ւ։ Որովհետև դրանով իսկ ցույց էր տալիս, որ այս կառույցը ստեղծվում է, որպեսզի ԱՄՆ-ից հեռու պահի եվրասիական խնդիրները։
 
 Եվ այս տարիների ընթացքում Պուտինին հաջողվեց մեկ սեղանի շուրջ նստեցնել Չինաստանին ու Հնդկաստանին, Հնդկաստանին ու Պակիստանին, և ամեն անգամ, երբ հաջողվում է հեռու պահել այս կոնֆլիկտներից հավաքական Արևմուտքին՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, այս երկրները սկսում են մեկը մյուսի հետ ընկերություն անել։ Ավելին՝ արդեն իսկ հասել էր մի պահ։ Ռուսաստանին ու Չինաստանի հաջողվել էր Իրանին ու Սաուդյան Արաբիայի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի, այսինքն՝ նաև այս ռեգիոնի խնդիրները մեկ սեղանի շուրջ լուծել։

Հատուկ ուզում եմ շեշտել, որ Պուտինին հաջողվեց մեկ սեղանի շուրջ նստեցնել Իրանին և Թուրքիային։ Սա այն մոդելն է, որով Ռուսաստանը առաջարկում է Հայաստանին 3+3 ձևաչափով լուծել նաև մեր տարածաշրջանի խնդիրները, այսինքն՝ լուծել խնդիրները՝ Արևմուտքին թույլ չտալով քիթը խոթել մեր տարածաշրջան։

Բայց, իհարկե, մենք ասում ենք, որ դեմ չենք, բայց ոչ միայն Թրամփի անունը բերում, գրում ենք մեր սահմանին և փաստացի դեմ գնում ամբողջ ՇՀԿ-ի եվրասիական պետությունների մեծամասնության ընդգծված քաղաքականությանը, այլ նույնիսկ ՇՀԿ-ում սրա մասին խոսում են՝ կարծես թե փորձում են ձեռք առնել ՇՀԿ-ում հավաքված ղեկավարների և նրանց վարած քաղաքականությունը։ Եվ, հավատացեք, որևէ մեկը՝ ոչ Չինաստանը, ոչ Հնդկաստանը, ոչ Պակիստանը, ոչ Թուրքիան, չեն կարողանում հասկանալ, թե ինչու է Հայաստանը ՇՀԿ-ում խոսում Թրամփի մասին, երբ այդ հավաքի էությունը կայանում է նրանում, որպեսզի Թրամփը, նրա հաջորդները անելիք չունենան, գեոպոլիտիկ խնդիրները իրենք չփաթաթեն եվրասիական պետությունների մեջ և թույլ տան, որպեսզի եվրասիական պետություններն իրենց կոնֆլիկտները լուծեն հարևաններով և տեղի խաղացողներով։ Այսինքն՝ փոքրիկ Հայաստանը, գլոբալ Արևմուտք գնալու երազանքներն իրականացնելու ճանապարհին, դուրս է գալիս իր հարևանների և ողջ եվրասիական պետությունների վարած քաղաքականության դեմ, և պարզ է, թե ինչով կարող է ավարտվել։

Սա է պատճառը, որ Ռուսաստանն ասում է՝ «արագացրեք, կողմնորոշվեք», որովհետև Ռուսաստանի համար էլ է դժվար բացատրել իր գործընկերներին, թե ինչու է իր դաշնակից Հայաստանը դեմ գնում բոլորի կողմից մշակած և իրականացվող քաղաքականությանը։ Բայց, մյուս կողմից, Ռուսաստանը, հասկանալով, որ Արևմուտքի հետ պատերազմը մտնում է շատ ավելի ծանր փուլ, ինքը ցանկանում է, որպեսզի Հայաստանի ժողովուրդը և Հայաստանի քաղաքական էլիտաները կայացնեն որոշում, որպեսզի ապագայում Ռուսաստանին չմեղադրեն ձախողումների և իրենց կործանման համար։

 ԱՄՆ-ը Բրիքսը քանդելու և տարածաշրջանում անվտանգության՝ Ռուսաստանի ձևավորած սխեման ավերելու նպատակով հարվածեց Իրանին։ Արդյունքում, այո, Իրանը պատասխան հարվածներ հասցրեց Միացյալ Նահանգների դաշնակիցներին, որոնցից մեկը նաև Բրիքսի անդամ է, իսկ Սաուդյան Արաբիան Բրիքսից դուրս եկավ Թրամփի պահանջով և սխալվեց։ Իմ կարծիքով՝ նրանք ապագայում կփորձեն իրենց սխալը ուղղել, չնայած որ արդեն իսկ կատարել են մեկ քայլ, որից կարող ենք եզրահանգել, որ նրանք սխալվել են։

Բայց ԱՄՆ-ը, ռեգիոնը խառնելուց բացի, նաև ցույց տվեց, որ այս ռեգիոնում ևս իր հեգեմոնիան կասկածի տակ է, որ այս ռեգիոնում ևս ինքը չի կարողանում անվերապահորեն լուծել բոլոր այն խնդիրները, որոնք դրել է իր առաջ։ Ավելի հին ռեգիոնալ խաղացողները սկսել են չվստահել Ամերիկային և չհավատալ նրա հեգեմոնիային։ Սրա ամենավատ ազդիչներից մեկն այն է, որ ԱՄՆ-ի դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բացահայտ խաղում է ԱՄՆ-ի հեգեմոնիան քանդելու ճամբարում, Ամերիկայի դաշնակից Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ համատեղ դաշինք են ստեղծում, որպեսզի իրենց անվտանգության խնդիրները լուծեն, իսկ սա, իր հերթին, ցույց է տալիս, որ նույնիսկ Ամերիկայի դաշնակիցների մոտ Ամերիկայի հեգեմոնիան այլևս կասկածի տակ է։

Հիմա նման իրավիճակում, երբ Միացյալ Նահանգների հեգեմոնիան քանդվում է, և աշխարհի լուրջ պետություններն այլևս չեն ցանկանում այդ հեգեմոնիան հանդուրժել, Հայաստանը գնում իր կամքով, հայտնվում է մի իրավիճակում, որ հենց ամենավտանգավոր ռեգիոնում, որտեղ գտնվում է Հայաստանը, դառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի պահապանը, դաշնակիցը, գործընկերը, դառնում է Միացյալ Նահանգների ամենատարօրինակ և ոչ ադեկվատ նախագահի գործընկերը։ Ավելին՝ այդ մարդու անունը բերում, գրում է իր պետության և Իրանի սահմանին։

Ժողովուրդ ջան, սա նորմալ իրավիճակ չէ, և մենք պետք է գիտակցենք նախ մեր պետության ռեալ չափերը, հնարավորությունները, ովքեր են մեր հարևանները, ինչ միջավայրում ենք մենք ապրում, ինչ պատմական անցյալ ունենք մենք և մեր հարևանները, որոնք են մեր ռեգիոնի խոշոր խաղացողները, և հասկանանք, որ մենք չենք կարող ինչ ուզում ենք անել՝ ասելով, որ «մենք անկախ պետություն ենք, ինչ ուզում ենք՝ անենք»։ Մյուս պետություններն էլ են անկախ պետություններ, ու եթե հանկարծ իրենք էլ սկսեն իրենք ինչ ուզում են անել, հաստատ մեր համար շատ մեծ խնդիրներ ենք ստեղծել։

Դրա համար եմ ես ասում, որ քաղաքականությունը գիտություն է և բավականին ճշգրիտ։ Այստեղ էմոցիաներ, ցանկություններ, երազանքներ չկա։ Մենք պետք է հստակ կարողանանք հաշվել մեր շահերը, և շահերը հաշվելը ևս բարդ գիտություն է, որովհետև շահերը չեն հաշվում երազանքների ու ցանկությունների հիման վրա, այլ հաշվվում են իրական հնարավորությունների, և, ամենակարևորը, այնպես պետք է հաշվեց քո շահերը, որ դրանք չհակադրես քո հարևանների, առավել ևս քո ռեգիոնի խոշոր խաղացողների շահերին։
Հակառակ պարագայում, այդ շահերի հակադրությունը բերելու է նրան, որ դու, որպես պետություն, սկսելու ես սպառնալիք ընկալվել խոշոր խաղացողների և նրանց աշխարհաքաղաքական խնդիրների համար, իսկ սա արդեն ցանկացած բանիմաց մարդ կարող է հասկանալ՝ ինչ հետևանքներ կունենա Հայաստանի և հայ ժողովրդի համար։

 Սիրելի՛ հայ ժողովուրդ, ժամանակն է հստակ արձանագրելու՝ նույնիսկ մեր մտքի ծայրով չի կարող անցնել, որ Հայաստանում կարող է լինել հանրաքվե՝ «մենք Ռուսաստանի հե՞տ ենք, թե՞ Ռուսաստանի դեմ»։ Նման հանրաքվե չի կարող լինել, որովհետև մենք առանց հանրաքվեի հստակ գործողություններով պետք է ցույց տանք, որ մենք Ռուսաստանի հետ ենք, որ, այո, եթե Արևմուտքը Ռուսաստանի հետ պատերազմում է՝ մենք չենք կարող այդ Արևմուտքի հետ ունենալ հարաբերություններ։ Մենք պետք է թքած ունենանք Արևմուտքի հետ հարաբերությունները փչացնելու ռիսկի վրա։ Մենք հանգիստ պետք է գնանք այդ ճանապարհով, քանզի Ռուսաստանի հաղթանակից հետո Արևմուտքը պարտված վիճակում սկսելու է նոր որակի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, և այդ ժամանակ մենք մեր հաղթած դաշնակցի հետ դարձյալ կվերականգնենք մեր հարաբերություններն Արևմուտքի հետ։ Իսկ եթե մենք գնացինք հակառակ ճանապարհով՝ կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին։ Իսկ ապագայում, երբ Ռուսաստանը հաղթածի դիրքերում նստելու է նոր Յալտայի, նոր Պոտսդամի, այդ ժամանակ մենք արդեն կարող է կորցրած լինենք պետականությունը, և մեր ժողովուրդը կրած լինի բազմաթիվ զրկանքներ և ողբերգություններ։

Կարծում եմ՝ բանականությունը պետք է հաղթի, և մենք պետք է գիտակցենք, որ մենք, որպես պետականություն և որպես ժողովուրդ, ուղղակի չունենք այլընտրանք և պարտավոր ենք կանգնել Ռուսաստանի կողքին։ Ռուսաստանը մեր միակ բարեկամն է, միակ դաշնակիցը, և մեր դաշնակցային և բարեկամական հարաբերությունները պատմական փաստերով հիմնավորված են, ոչ թե հորինված և մտացածին։

 Աստված պահապան հայ և ռուս ժողովուրդները։
 Աստված պահապան Հայաստանն ու Ռուսաստանը։