Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները
Այս թողարկման ընթացքում քննարկվում և վերլուծության են ենթարկվում Բիշքեքում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպումը, Հայաստանի՝ ԵՄ ուղղությամբ շարժվելու քաղաքականությունը և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների շուրջ ձևավորված հակասությունները։ Անդրադարձ է կատարվում այն իրավիճակին, երբ Հայաստանը մի կողմից հայտարարում է եվրոպական ուղու մասին, մյուս կողմից փորձում է պահպանել Ռուսաստանի հետ տնտեսական և էներգետիկ կապերը՝ օգտվելով ԵԱՏՄ շուկայից, էժան էներգառեսուրսներից և գործող տնտեսական արտոնություններից։
Խոսվում է նաև այն վտանգի մասին, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների խոր ճգնաժամի՝ առանց Եվրամիության անդամակցության իրական հեռանկարի։
Առանձին քննարկվում են հայ-ռուսական հարաբերությունների պատմական և անվտանգային բաղադրիչները, Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի դերը, Թուրքիայի և Ադրբեջանի գործոնը, ինչպես նաև հակառուսական քարոզչության շուրջ ձևավորված միֆերը։ Քննարկվում է այն հարցը, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի հետ անվտանգային կապերի թուլացումը և արդյոք դրանց փոխարեն Հայաստանը ունի գործուն ու վստահելի այլընտրանքային մեխանիզմներ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»