ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
ՄԱԿ-ի տեղեկատվական բարեխղճության գլոբալ սկզբունքները կառավարություններից պահանջում են, որ նրանք պաշտպանեն լրագրողներին և վերջ դնեն նրանց դեմ հանցագործությունների անպաժելիությանը, հայտարարել է Գլոբալ հաղորդակցությունների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա Ֆլեմինգը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«ՄԱԿ-ի տեղեկատվական բարեխղճության գլոբալ սկզբունքները բոլոր կառավարություններին կոչ են անում վերահաստատել հավատարմությունը մամուլի ազատությանը, պաշտպանել լրագրողներին և վերջ դնել նրանց դեմ հանցագործությունների անպաժելիությանը, հարգել կարծիքի և արտահայտման ազատության իրավունքը, վերջ դնել խմբագրական անկախությունը սահմանափակող պրակտիկային», – ասել է Ֆլեմինգը։
Նա ընդգծել է, որ էական փոփոխությունները հնարավոր են միայն լավ տեղեկացված և ներգրավված հանրության առկայության դեպքում:
«Ահա թե ինչու մենք ցանկանում ենք տեսնել այն խնդիրների բովանդակալից և քննադատական լուսաբանումը, որոնց բախվում ենք, ճշգրիտ և մանրամասն ռեպորտաժներ, որոնք բացատրում են ամենաբարդ մարտահրավերները, ոգեշնչող քննարկումներ նրանց հետ, ովքեր աշխատում են լուծումների ուղղությամբ, հարցազրույցներ, որոնք կարող են ցույց տալ ճիշտ բաներ անող վայրերն ու մարդկանց», – նշել է Ֆլեմինգը:
Նրա խոսքով՝ ԶԼՄ-ներում նման լուսաբանումը կենսականորեն կարևոր հանրային ծառայություն է, որը վերականգնում է վստահությունը և օգնում հաղթահարել առաջընթացի ճանապարհին առկա խոչընդոտները:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում