«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակի
«Նարեկացի» արվեստի միությանը սեպտեմբերի 5-ին միավորել էր տոնական երկու առիթ՝ մշակութային կենտրոնի 22-ամյակը և հայտնի դիրիժոր, երաժշտագետ, ջութակահար, կոմպոզիտոր ու հասարակական գործիչ, մաեստրո Դանիել Երաժշտի 80-ամյա հոբելյանը։
Կամերային համերգ-հանդիպումն անցավ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում։ Սա ավելի շատ երախտագիտության, հիշողության և կենդանի երաժշտության երեկո էր՝ այն նույն երաժշտության, որին երաժշտը նվիրել է իր կյանքի մեծ մասը։
«Նարեկացի»-ի համար այս հոբելյանն առանձնահատուկ և անձնական նշանակություն ուներ։ Դանիել Երաժշտը կամավոր հիմունքներով հանդիսանում է կենտրոնի գեղարվեստական խորհրդատուն, որի շնորհիվ նրա ներկայությունն այստեղ վաղուց դուրս է եկել պաշտոնական համագործակցության ուղուց։ Մաեստրոն շնորհակալություն հայտնեց Արվեստի միությանը երկու իրադարձությունները միավորելու և կենտրոնի հերթական տարեդարձն իր 80-ամյակին նվիրելու որոշման համար։
«Ես շնորհակալ եմ, որ մշակույթի այս օջախը, բազմաշերտ արվեստ սնող այս օջախը, հնարավորություն տվեց կրկին հիշել և կատարել իմ ստեղծագործությունները», - ասաց Երաժիշտը։
Այդ երեկո նրա երաժշտությունը բեմից բառացիորեն վերադարձավ ունկնդրին։ Մաեստրոյի ստեղծագործություններն ու մշակումները կատարեցին «ՆՈՎԱ» ազգային նվագարանների անսամբլը (ղեկավար՝ Հելբերտ Ասատրյան), «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, դիրիժոր՝ Հայկ Պապայան) և «Նարեկացի» նվագախումբը (ղեկավար՝ Արտյոմ Խաչատուր)։
Սակայն համերգը մաեստրոյի մասին մեծ պատմության միայն մի հատվածն էր։ Համերգասրահում ներկայացված էին Երաժշտի արխիվային լուսանկարները՝ ուսանողական տարիներից մինչ օրս։ Կողքին ցուցադրված էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի նամակը, իսկ բեմից վերհիշում էին այն մարդկանց, որոնք վճռորոշ դեր են ունեցել երաժշտի մասնագիտական կյանքում։
Հնչում էին ոչ միայն երաժշտի ստեղծագործությունները, այլև աշակերտներից, կոլեգաներից և հայ երաժշտական ժառանգությունը շարունակողներից ստացած երախտիքի խոսքերը։ Ինքը՝ մաեստրոն, ապագայի մասին խոսում էր առանց հոբելյանական պաթոսի։ Նրա համար 80 տարին սահմանագիծ քաշելու առիթ չէ, այլ աշխատանքը շարունակելու հնարավորություն։
Երաժիշտը հիշեց իր ուսուցչի՝ դուդուկահար Ժան Մերգերյանի խոսքերը. կատարելության իդեալը հորիզոնի նման է՝ որքան մոտենում ես նրան, այնքան ավելի է հեռանում։
«Ես կուզենայի վերամշակել, ավելի խորությամբ իմաստավորել և էլ ավելի կատարելագործել իմ արդեն ստեղծված գործերը, երկերը և հոդվածները, ինչպես նաև որոնել մեր մշակույթի նորանոր շերտերը», - նշել է կոմպոզիտորը։
Երաժիշտի համար այս աշխատանքը ոչ միայն մասնագիտական, այլև բարոյական չափում ունի։ Նա դրա մասին խոսում է որպես մշակութային ժառանգության հանդեպ պատասխանատվություն, որը ստացել է նախորդ սերունդներից և որն իր խնդիրն է համարում փոխանցել հետագա սերունդներին։
«Քանի տարի էլ ինձ տրված լինի, ես պետք է կատարելագործվեմ, արժանի դառնամ մեր ոսկե մշակույթին և մեր նախնիների թողած ժառանգությանը, հիշեմ այդ ժառանգությունը, այն ավելի պայծառ դարձնեմ, զարգացնեմ և փոխանցեմ ապագա սերունդներին։ Սա է իմ կյանքի ուղին և իմ նպատակը, ինչի համար ես երախտապարտ եմ», - իր ամենախորունկ մտքերով կիսվեց արվեստի գործիչը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք Չալաբյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան