Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան
Անկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը
Ժամանց

Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերում

Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 35-ամյակը: Ի նշանավորումն հոբելյանական տարվա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հանրապետության 4 մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում, սեպտեմբերի 17-ից նախատեսվում են մեծամասշտաբ համերգային միջոցառումներ, իսկ սեպտեմբերի 21-ին տոնակատարությունները կամփոփվեն Երևանում:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ տարբեր գերատեսչությունների և միջոցառումներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Քննարկվել են միջոցառումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների պատշաճ անցկացումը՝ շեշտելով, որ  պետականության տոնին նվիրված ծրագիրը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր բնակչի։  Հանդիպմանը քննարկվել է միասնական բրենդավորմամբ հանդես գալու, լայն իրազեկման, գերատեսչությունների ու կազմակերպիչների համատեղ ու համակարգված աշխատանքի  հարցը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ներկայացրել է միջոցառումների անցկացման ժամանակացույցը, տեղավայրերը, կազմակերպական աշխատանքների ընթացը: Ըստ այդմ՝ միջոցառումների մեկնարկը կտրվի սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանից, հաջորդ համերգը նախատեսված է սեպտեմբերի 18-ին Վանաձորում, սեպտեմբերի 19-ին՝ Կապանում, իսկ սեպտեմբերի 20-ին՝ Գյումրիում։

Ամփոփիչ և գլխավոր միջոցառումը տեղի կունենա Անկախության օրը՝  սեպտեմբերի 21-ին Երևանում՝ Հանրապետության հրապարակում՝ շուրջ 250 արտիստների ներգրավմամբ: Բոլոր համերգները կամփոփվեն հոբելյանական հրավառությամբ:

Համերգների նախապատրաստական աշխատանքները՝ սկսած բեմի կազմակերպումից մինչև համերգային փորձեր, կսկսվեն միջոցառումներին նախորդող օրերին։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք ընթացիկ հարցեր։


Հետևեք
 մեզ՝ այստեղ