Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունը
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Արամ Գյուլբուդաղյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 7-ին, երևանյան ակումբը հայտնել էր Արտակ Օսեյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու և համագործակցությունը դադարեցնելու մասին։
Մինչ նոր գլխավոր մարզչի նշանակումը, թիմի ղեկավարումը վստահվել է 59-ամյա Գյուլբուդաղյանին, որը 2017 թվականից մարզչական աշխատանք է իրականացնում «Փյունիկի» համակարգում։ Փորձառու մասնագետը զուգահեռաբար հանդիսանում է նաև ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Փյունիկին» սպասվում են հագեցած հանդիպումներ մինչև միջազգային դադարը։ Սեպտեմբերի 9-ին թիմը կհյուրընկալվի «Սարդարապատին», սեպտեմբերի 13-ին սեփական հարկի տակ կմրցի Գյումրիի «Շիրակի» հետ, իսկ սեպտեմբերի 19-ին արտագնա խաղում ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»