Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը
Քաղաքականություն

Ութ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա Կոստանյան

Այնքան հետաքրքիր է կողքից, հեռվից, անուղղակի ներգրավված` ուսումնասիրել տարբեր հանրային, հասարակական, քաղաքական դերակատարներին, ովքեր ութ տարվա ժամանակի ու տարածության մեջ հեզաճկուն տրանսֆորմացվել են, փոխակերպվել, փոխել հաստ կաշին ու պարզունակ դիմակները, սկսել կրել ավելի շքեղ ու անճանաչելի դիմակներ: Հաճախ, չէ, ստում եմ, ամեն Աստծո օր մտածում եմ` ո՞նց կարելի ա, ո՞նց ա հնարավոր էդքան սահուն ու աննկատ փոխակերպվել, ձև բռնել, թե իբր բան էլ չի եղել, մոռանալ երբեմնի սեփական խոսքերն ու դիրքը, դավաճանել իբր դավանած արժեքները, խոսել ազգի ու ժողովրդի անունից, միևնույն ժամանակ ներսիդ սևացած հոգու ամենամութ անկյուններում կրել ամենաեղկելի ու զազրելի որակները: Ախր ո՜նց...
 
Ամեն օր նորություններ կարդալիս մտածում ես, որ էլ զարմանալու բան չի մնացել, մեկ էլ տեսնում եմ ճանաչածս մարդու ճամբարափոխությունն ու աչքերս կլորացնում, թե իբր «վա՜յ, էս ի՜նչ անսպասելի բան ա տեղի ունեցել, վա՜յ, էս ո՜նց կարող էր լինել, բայց չէ որ նա էնքան արժանապատիվ էր թվում, ախր նա էնքա՜ն ասպետական էր, բայց ո՞նց նա կարողացավ, իսկ կարո՞ղ ա մենք ենք սխալ, իսկ նրանք բոլորը ճիշտ են».... Հետո անմիջապես ինքս ինձ ստոպ եմ տալիս ու հասկանում, որ լավ էլ կարող էին, ուղղակի դրանց մենք ինքներս ենք դարձրել ասպետ ու զոռով սարքել կեղծ արժանապատիվ, ձև ենք տվել, թե մեզ շրջապատում են բարձրորակ ու արժանավոր մարդիկ, ովքեր ազգ, հայրենիք, պետություն ասելիս նկատի ունեն հենց դա` բառիս ուղիղ իմաստով, որ էդ բառերն արտասանելիս սրբագործվում են, էդ բառերը բարձրագույն արժեք են դրանց համար, ու որ ոչ ոք ու ոչ մի կերպ չի կարող շահարկել, հանիրավի օգտագործել: Այնինչ, ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան իրականում մենք ինքներս ենք մեզ համոզել:
 
Մարդիկ պրիմիտիվ էակներ են, պարզ հաշվարկներով, ցանկություններով` առանց խորության ու բարդ ստորադասական պահանջների. էդ պարզունակ պահանջների բավարարման հրամայականի ներքո պատրաստ են ուրանալ սեփական մորը, էլ ուր մնաց հայրենիք, ազգ, պետություն, հազարամյա պատմություն, գիր, գրականություն, եկեղեցի ու նման «անմիաստ» ու ոչ կայուն արժեքներ: Էս մարդկանց հայրենիքը փողն է, կոնստանտ արժեքները` փողի չափն ու քանակը, «որտեղ հաց, էնտեղ կաց» կարգախոսով ապրող առանձնյակներ, ում երբեք պետք չի լինելու կերտել բարձր ու մնայուն արժեքներ:
 
Էնպես որ դադարեք հնարել ու փուչիկի պես փչել կեղծ հերոսների, որոնցից հետո նույն խանդավառությամբ ու արագությամբ, ինչպես հնարել եք, պիտի հիասթափվեք: Ձեր իմացած արժեքները հիմա գտնվում են պատմական զրոյական կետում, էս մարդիկ շատ արագ, հանուն սեփական շահի, պատրաստ են վաճառել անգամ այն, ինչ մի ժամանակ անվանում էին սկզբունք, արժանապատվություն, հավատարմություն, պատասխանատվություն առ հայրենիք։
 
Ժամանակները կփոխվեն, դիրքորոշումները կվերանայվեն, սակայն արժանապատվությունը, հավատարմությունը և սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվությունը միշտ ու բոլոր ժամանակներում մնալու են նորաձև, բայց ոչ բոլորի դեպքում և ոչ բոլորի համար: