Նիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ
Նիդերլանդներում գրանցվել են գնացքների երթևեկության խափանման ավելի քան 30 դեպքեր, որոնք պայմանավորված են եղել երկաթուղային գծերի վրա հայտնված առարկաներով, հայտնել է երկրի երկաթուղային ցանցի օպերատոր ProRail-ը։
Դրանց հեռացման աշխատանքները շարունակվում են։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Ընկերությունը ենթադրում է, որ դեպքերը կանխամտածված բնույթ են կրել։ «Սա դիվերսիայի դեպք է թվում», - ասվում է հայտարարության մեջ։
Bloomberg-ը հայտնել է, որ երկաթուղային գծերի վրա խողովակներ են հայտնաբերվել։ «Այն փաստը, որ սա, կարծես թե, կատարվել է դիտավորյալ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս», - նշել է Նիդերլանդների ենթակառուցվածքների հարցերով պետական քարտուղար Անետ Բերտրամը։
Գնացքների երթևեկությունը խափանվել է սեպտեմբերի 15-ի՝ երեքշաբթի օրվա վաղ առավոտից։ Հիմնական օպերատորը՝ NS-ը, հայտնել է խափանումների մասին Զվոլե, Դեւենտեր և Ամերսֆորտ շրջաններում։ Ընկերության տվյալներով՝ ազդանշանային համակարգի և սլաքների անսարքություններն ազդում են ցանցի բազմաթիվ հատվածների վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք Չալաբյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան