Յամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտել
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի աստղային հարձակվող Լամին Յամալը կիսվել է իսպանական ֆուտբոլում իր անսպասելի նախասիրություններով։ Երիտասարդ ֆուտբոլիստը նշել է այն թիմերին, որոնց հանդիպումներն Իսպանիայի Լա լիգայի շրջանակում իրեն ամենաշատն է դուր գալիս դիտել։
Ինչպես հաղորդում է իսպանական SPORT պարբերականը, հարցին, թե արդյոք կան թիմեր, որոնց խաղերն ինքն ավելի հաճախ է դիտում, Յամալը պատասխանել է․
«Ինձ դուր է գալիս դիտել «Բետիսի» և «Վիլյառեալի» մասնակցությամբ հանդիպումները։ Կարծում եմ՝ այս երկու թիմերը շատ հետաքրքիր և դիտարժան ֆուտբոլ են խաղում»։ Ընդ որում, 19-ամյա խաղացողը հավելել է նաև, որ «Վիլյառեալն» այն թիմն է, որի դեմ խաղադաշտում պայքարելն իր համար իսկապես հաճելի ու զվարճալի է։
Այս համակրանքի հավանական բացատրությունը թաքնված է հիշատակված մրցակիցների դեմ ֆուտբոլիստի անհատական վիճակագրության մեջ։ Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Լամինն ընդհանուր առմամբ 7 հանդիպում է անցկացրել «Բետիսի» դեմ, որոնցում առանց պարտության տարել է 5 հաղթանակ՝ դառնալով 2 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Իսկ «Վիլյառեալի» դեմ հարձակվողը մրցել է 6 անգամ՝ իր ակտիվում գրանցելով 4 հաղթանակ, 2 պարտություն, ինչպես նաև 5 խփած գնդակ և 2 գոլային փոխանցում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»