Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով
Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության 35-րդ տարեդարձը։

Սակայն այսօր ես չեմ կարող պարզապես շնորհավորել Հայաստանի անկախության տարեդարձը։

Անկախությունը միայն օրացույցի ամսաթիվ չէ։ Անկախությունը պետության՝ սեփական տարածքի, անվտանգության, որոշումների և ապագայի նկատմամբ իրական իշխանությունն ու պատասխանատվությունն է։

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվել, ոտնահարվել ու մասնատվել է թշնամի, հայատյաց Ադրբեջանի կողմից, ինչպես նաև նույն Ադրբեջանի կողմից լուրջ հարվածներ են հասցվել Հայոց պետականության անվտանգությանը և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությանը։ Այս իրողության պայմաններում անկախության մասին խոսելն առանց ինքնիշխանության վերականգնման նշանակում է ունենալ անկախության միայն անվանումը՝ զրկված դրա իրական բովանդակությունից։

Ադրբեջանը, հատկապես 2021 թվականի մայիսի 12-ից սկսած, ներխուժել է Հայաստան և խախտել, ոտնահարել ու մասնատել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ նրա անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այժմ էլ Ադրբեջանը՝ ցեղասպան Թուրքիայի հետ միասին և օտարերկրյա պետությունների աջակցությամբ, փորձում է ամբողջությամբ ոչնչացնել Հայաստանը։
Չե՛նք թողնելու։

Այսօր մեզ անհրաժեշտ է ոչ թե պարզապես նշել անկախության տարեդարձը, այլ վերաիմաստավորել անկախությունը և վերականգնել դրա իրական բովանդակությունը՝ Հայաստանի ինքնիշխանությունը։

Անկախությունը ինքնիշխանության հիմքն է, իսկ ինքնիշխանությունը՝ այդ անկախությունը իրական ուժով և բովանդակությամբ ապահովելու կարողությունը։

Ինքնիշխանությունը պարզապես անկախության իրավական փաստ չէ։ Այն սեփական պետությունը կառուցելու կարողություն է, ինքնուրույն որոշումներ կայացնելու ազատություն, այդ որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն և սեփական ապագան սեփական ուժերով կերտելու քաղաքական կամք։

Անկախ և ինքնիշխան Հայաստանը պետք է լինի պետություն, որն ինքն է տնօրինում իր ճակատագիրը և ինքն է կրում իր որոշումների ամբողջ պատասխանատվությունը։

Այդպիսի պետության հիմքում պետք է լինեն՝
իրական և անսակարկելի անկախությունը,
քաղաքական ինքնիշխանությունը,
տարածքային ամբողջականությունն ու սահմանների պաշտպանությունը,
ազգային անվտանգությունն ու պաշտպանունակությունը,
ինքնուրույն արտաքին քաղաքականությունը,
տնտեսական ինքնուրույնությունը,
ուժեղ, արդյունավետ և հաշվետու պետական ինստիտուտները,
քաղաքական կամքն ու պետական մտածողությունը,
սեփական որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու կարողությունը,
օրենքի գերակայությունն ու արդարադատությունը։

Սա պարզապես ցանկ չէ։ Սա անկախության և ինքնիշխանության վերականգնման օրակարգ է։

Մենք պետք է կառուցենք այնպիսի Հայաստան, որի անվտանգությունը ուրիշների բարեհաճությունից կախված չէ, որի սահմանները պաշտպանված ու անառիկ են, որի որոշումները կայացվում են Երևանում, որի արտաքին քաղաքականությունն ինքնուրույն է և բխում է Հայաստանի ազգային ու պետական շահերից, որի տնտեսությունը կարող է դիմակայել ճնշումներին, որի պետական ինստիտուտները ծառայում են պետությանը և քաղաքացուն, որի իշխանությունը սեփական ժողովրդի առաջ պատասխանատու է իր յուրաքանչյուր որոշման համար, և որտեղ օրենքի գերակայությունն ու արդարադատությունը հավասար են բոլորի համար։

Անկախությունն ու ինքնիշխանությունը մեզ ոչ ոք չի նվիրելու։ Այն պետք է վերականգնել և ամրապնդել սեփական կամքով, գիտելիքով, աշխատանքով, ուժով և պատասխանատվությամբ։

Հետևաբար, սեպտեմբերի 21-ը ես ընկալում եմ ոչ միայն որպես անցած ճանապարհը հիշելու օր, այլև որպես պահանջ՝ ավարտին հասցնելու անկախության գործը։

Իրական անկախությունն այն է, երբ պետությունն ինքն է որոշում իր ճակատագիրը։

Անկախ և ինքնիշխան Հայաստան՝ իր տարածքով, իր անվտանգությամբ, իր որոշումներով, իր պատասխանատվությամբ և իր ապագան ինքնուրույն կերտելու իրավունքով։

Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ,
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հիմնադիր Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Պահեստազորի Գնդապետ,
2007–2018 թվականներին՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած։