Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով
Առաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Եղբայրներ և քույրեր, սիրելի՜ հայեր

«Համահայկական ճակատ» շարժման անունից և անձամբ իմ կողմից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և աշխարհի բոլոր հայերին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Այս տարի մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման 35-ամյակը։ Երեսունհինգ տարի առաջ հայ ժողովուրդը վերահաստատեց իր պատմական իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իր Հայրենիքի ճակատագիրը, կառուցելու սեփական պետությունը և պատասխանատվություն կրելու նրա ապագայի համար։

Անկախությունը ձեռք է բերվել պայքարի, զոհողությունների և սերունդների աշխատանքի շնորհիվ։ Դրա պահպանումն ու պետականության ամրապնդումը մեր ընդհանուր ազգային պարտքն են։

Այսօր մենք պետք է անկեղծորեն գնահատենք պետության առջև ծառացած մարտահրավերները։
Քաղաքական բևեռացումը, հասարակական վստահության անկումը և պետական ինստիտուտների թուլացումը պահանջում են համախմբում՝ ազգային շահերի շուրջ։

Մեր խնդիրն է ամրապնդել Հայաստանի պաշտպանունակությունը, զարգացնել տնտեսությունն ու մարդկային ներուժը, վերականգնել վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և պաշտպանել մեր ազգային շահերը։

Հայաստանի ապագան չի որոշվում այսօրվա դժվարություններով։ Հայ ժողովուրդն ունի ուժ, գիտելիք և կամք՝ մեր երկիրը դարձնելու ուժեղ, անվտանգ, զարգացած և հարգված պետություն։

Անկախության 35-ամյակը ոչ միայն անցած ճանապարհը հիշելու, այլև ապագան կերտելու հնարավորություն է։ Վստահ եմ, որ միասին կարող ենք հաղթահարել փորձությունները, վերականգնել հասարակության միասնությունը և ամուր հիմք ստեղծել պետականության նոր վերելքի համար։

Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին՝ Հայաստանում և Սփյուռքում։ Թող մեր Հայրենիքը լինի ուժեղ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ։

Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին։


«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան