Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. Պեսկով
Քաղաքականություն

Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա Կոստանյան

Սոցիալական ցանցի Հայաստանի անկախությունն անցնում է երկու զուգահեռ իրականություններով․ 1991-ին հանրահռչակված, վերականգնված ու նվաճված անկախությունը և նիկոլյան Հայաստանի ԱՆԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ։

Առաջինի պարագայում շատ քիչ հայեր ունեն գիտակցում և արժևորում՝ հարյուրամյակների մաքառումից հետո վերակերտված պետության հանդեպ պատասխանատվության, պահպանության ու ամրապնդման։ Երկրորդի դեպքում՝ կեղծ ու հնարված նորագոյացությամբ անհեթեթ, օտարածին, թշնամուց թելադրվող օրակարգերը մի ամբողջ ազգի վզին փաթաթելու հետևողական դրսևորում, փաթեթավորված անվերջանալի, թմրեցնող խնջույքների կերուխումով, արհեստական տեխնոլոգիաների շքեղ, գունազարդ պճնանքով՝ գերող, գայթակղող ու կործանարար։

Անշուշտ, շարքային մարդուն դժվար է դիմակայել նման գայթակղություններին, երբ աչքերի տեսածն ավելի հուսադրող է թվում, քան այն ճանապարհը, որին պիտի ձգտեն, երազեն, ջանք դնեն, պայքարեն ու մեծ անձնազոհություններով հասնեն։ Չեմ մեղադրում, քանզի քչերին է տրված դիմանալ քայքայիչ գայթակղությանը, չտրվել սադրանքին, անցնել Գողգոթայի քարքարոտ ու փշոտ ճանապարհը, հասնել բաղձալի երազանքին ու նոր միայն վայելել պայքարի քաղցր պտուղները՝ թեկուզև կյանքի մայրամուտին։

Այսօր հազարավոր շքեղ բառեր կձոնվեն անկախության օրվա առթիվ, բազմաթիվ երգեր կերգվեն խնջույքներին՝ խելակորույս պարերով ու գեհենի աղաղակներով լի։ Եվ այդ աղմուկի մեջ, ցավոք, կմոռացվի ամենակարևորը. անկախությունը մի անմեղ ու խոցելի մանուկ է, որին պետք է փայփայել, խնամել, սնել ու զորացնել։ Այն չի կարող մեծանալ միայն հրավառությունների լույսի ներքո և չի ամրանա բարձրագոչ ու կեղծ ճառերից:

Անկախությունը դժվար ճանապարհ է, և մենք այն չենք ժառանգել՝ պարզապես վայելելու և մսխելու համար։ Մեզ վստահվել է՝ պահելու և հաջորդ սերնդին ավելի ուժեղ, ավելի ապահով ու ավելի ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ փոխանցելու համար։ Եվ հենց այստեղ է անկախության ամենամեծ փորձությունը։

Ունենք հնարավորություն ընտրելու՝ ապրե՞լ մեզ համար հարմարեցված պատրանքի մեջ, թե՞ վերադառնալ իրականություն, որտեղ պետությունը նորից կդառնա ոչ թե հանդիսությունների բեմ, այլ ազգապահպանության համընդհանուր տուն, որի պատերը կարող են ճաքեր ունենալ, որի տանիքը կարող է ամրացման կարիք ունենա, որի բակը կարող է անբարեկարգ լինել, բայց որը միայն մերն է։ Եվ եթե մերն է՝ ուրեմն մենք ենք պատասխանատու այն նորոգելու, ամրացնելու ու գեղեցկացնելու համար`առանց թշնամու թելադրանքի։

Հայաստանին այսօր ամենից շատ պետք է սթափություն, խոհեմություն և ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ` միտումնավոր սարքվող անվերջանալի թմրեցնող տոներից։ Ո'չ, սա հուսահատության գիրկն ընկնելու կոչ չէ, պարզապես ահազանգ` արթնանալու պետության ներսում ներդրված օտարածին տարրերի ներարկած ԹՄՐԱՆՅՈՒԹԻՑ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ստանձնելու առաջարկ՝ ճանապարհի ամենաբարդ մասը միասին անցնելու համար։

35 տարին պատմության հեռուներից նշմարվող ընդամենը մեկ ակնթարթ է, ակնթարթ, որի ընթացքում մենք ազատվել ենք, վերագտել ենք ինքներս մեզ, հետո սխալվել, պարտվել, կորցրել և հուսալքվել ենք։ Բայց դեռ կանգուն ենք։ Եվ քանի դեռ կանգուն ենք՝ ամեն ինչ ավարտված չէ։

Անկախության հաջորդ տասնամյակը պիտի լինի հենց այն ժամանակը, երբ վերջապես կսովորենք ԱՊՐԵԼ ԻՍԿԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ պատասխանատու, արժանապատիվ, իսկապես ինքնիշխան ու վերականգնված, ոչ միայն անցած ճանապարհի հիշողությամբ, այլ նպատակով, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում թողնել մեզանից հետո։

Թող հույսն ու ցանկությունը վերջապես գործ դառնան` ազգային կամքով ու կարողությամբ։

Հ.Գ. AI-ին հրահանգեցի պատկերել ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ` անկախության տոնի խորհրդանիշով, ու ստացավ այս պատկերը, մի բան գիտի: