Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»
Մ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը
Հասարակություն

Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ է

Սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում կանցկացվի 3-րդ «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ը

Սեպտեմբերի 22–26-ը «Գիտուժ» նախաձեռնությունը հրավիրում է մասնակցելու երրորդ համազգային «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ին՝ «Հետազոտողն ապրում է յուրաքանչյուրիս մեջ» ուղերձով։ Երևանում և մարզերում երեխաներին, ընտանիքներին և բոլոր հետաքրքրասերներին սպասվում են աստղադիտում, գիտափորձեր, խաղեր, կինոցուցադրություններ ու հանդիպումներ գիտության հետ։

Ծրագրում ընդգրկված են դպրոցների ու մանկապարտեզների համար գիտական և ճարտարագիտական առաջադրանքներով գրքույկներ, հետաքրքիր մրցույթներ արժեքավոր նվերներով, թանգարանային միջոցառումներ, առցանց խաղեր և գիտության մասին փոդքասթներ։ Կանցկացվեն «Հայաստանի նորարարության պատմությունները» ֆիլմաշարի ցուցադրություններ, կամփոփվի «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը։ Այս տարվա նորություններից է նաև «Գիտուժի» և «Այլկերպի» համատեղ ստեղծած «Փոքրիկ տիեզերագնաց» սեղանի խաղը՝ 4+ տարեկանների համար։

  • Հայաստանի ապագան կախված է նաև նրանից, թե այսօր որքան ենք խրախուսում հարցեր տվող, փորձարկող ու լուծումներ փնտրող մարդկանց։ Գիտության շաբաթով ուզում ենք այդ հնարավորությունը հասցնել յուրաքանչյուր դպրոց, մանկապարտեզ ու ընտանիք։ Մեր նպատակն է, որ այդ հետաքրքրասիրությունը շարունակվի ամբողջ տարվա ընթացքում, իսկ գիտությունն ավելի մեծ տեղ զբաղեցնի մեր առօրյայում և Հայաստանի ապագայի մասին մեր որոշումներում։ Նախորդ տարի մեր միջոցառումներին մասնակցել էին 350-ից ավել դպրոցներ ու մանկապարտեզներ, իսկ փառատոնին ունեցել ենք 35,000-ից ավել այցելու, - նշում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «ԼայմՏեխ» և «Earlyone» ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանը։

Գիտության շաբաթվա ծրագրին միանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած «Հայաստանում Եվրոպական հետազոտողների գիշեր»՝ ERNA փառատոնը, որի գլխավոր գործընկերը «Գիտուժն» է։ Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17։00-ին Բաղրամյան 24 հասցեում՝ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի տարածքում, և կավարտվի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21։00-ին

Գիտության շաբաթվա աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։ Տեխնոլոգիական գործընկերն է Team Telecom Armenia-ն, գիտաինտելեկտուալ գործընկերը՝ PMI Science Armenia-ն։

Գործընկերներ՝ «Զանգակ» հրատարակչություն, Վուդս Կենտրոն,  ArmCon Contest, Այլկերպ, Սիվիլնեթ, Արմենպրեսս

Ամբողջական ծրագիրը և մասնակցության մանրամասները՝ armsciweek.am։

Լրատվամիջոցների համար՝ [email protected] | +374 55 343422