Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. Պեսկով
Քաղաքականություն

Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան

35 տարի առաջ, ընտրողների 99,5%-ը քվեարկեց հանուն ազգային-պետական ինքնիշխանության։

Հետագա տարիներին իհարկե, որպես հասարակությունն ու քաղաքական դաշտ՝ մշտապես բաժանվել ենք ներքին և արտաքին տարատեսակ օրակարգերի միջև։ Սակայն 1991թ. սեպտեմբերին բոլորս միասին ու միակամ էինք:

Ի տարբերություն մերձբալթյան հանրապետությունների և Վրաստանի, որոնք բարձրացրել էին «խորհրդային կայսրության» դեմ պայքարի կարգախոսները, մեզ մոտ զարգանում էին ազգային մղումները: Այն առաջին հերթին դրսևորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայազգի բնակչության իրավունքների համար պայքարով։

Անկախության պահանջն ավելացավ ավելի ուշ փուլում, իսկ մինչ այդ Հայաստանի Հանրապետության անկախության հիմքում ընկած էր արցախյան շարժումը:

Ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի՝ մեր նորանկախ երկիրը չհանդիսացավ 1918-20թթ. առաջին հանրապետության իրավաքաղաքական շարունակողը, այլ Հայկական ԽՍՀ-ն ներառեց իր ազգային պատմական նարատիվի մեջ։

1988-90թթ. ՀԽՍՀ-ն արթնացավ, վերածնվեց «Միացումի» գաղափարով՝ ինչն ամրագրված է 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրում։

Պարադոքսն այն է, որ այսօր «արցախյան գաղափարը» ոչ թե Ադրբեջանում, այլ հենց Հայաստանում է արգելված թեմա: Ազգային գաղափարը, որը ավտորիտար համակարգից հայ ժողովրդին բերել է բաղձալի անկախության՝ այսօրվա ազատ, ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանում արգելված թեմա է:

Աբսուրդ է, բայց այն ճանաչվել է «վնասակար և հակապետական»։ Դա գործող ռեժիմի աղետաբեր պարտության և «պատժել հանուն խաղաղության» (punishment for peace) ձևաչափով՝ կեղծ պատրանքներ սփռելու, մարդկանց վախեցնելով կառավարելու գինն է։
Համեմատություններն իհարկե պայմանական են, բայց եկեք մի պահ պատկերացնենք՝

մերձբալթյան երկրները հանկարծ հրաժարվեն «1940 թվականի օկուպացիայի» հետևանքների դեմ պայքարից,

Ուկրաինան և Վրաստանը հրաժարվեն «տարածքային ամբողջականության» վերականգնումից;

Ադրբեջանը հրաժարվի «մեկ ազգ՝ երկու պետություն» գաղափարից;

Մոլդովայի կառավարությունն արգելեր «Մեծ Ունիրի» գաղափարը՝ այն համարելով հակապետական;

Ռուսաստանը հրաժարվեր ԽՍՀՄ իրավահաջորդությունից;

 Հունգարիան մոռացության մատներ Տրանսելվանիան և այլն:
Պատկերացրի՞ք։ Այդ դեպքում դժվար չէ պատկերացնել նաև Հայաստանի ինքնիշխան Հանրապետության մշուշոտ ապագան՝ «ապարցախացման» պարագայում։

Այսօր՝ 35 տարի անց, Հայաստանը կրկին կանգնած է «խաչմերուկում»։ Ինչպես 1991թ., այժմ էլ պարզ է, որ վերադարձը դեպի հաղթական ու հերոսական անցյալ հնարավոր չէ, իսկ ապագան իր մեջ բազմաթիվ ռիսկեր, վտանգներ և անկանխատեսելիություն է պարունակում: Սակայն առաջ գնալ, այնուամենայնիվ պետք է:

Այստեղ առանցքային հարցն այն է՝ ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից, չափազանցված սպասումներից, և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կողոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը: