Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին
Հայաստանի անկախության 35-ամյակի ֆոնին կրկին առաջ է գալիս մի հիմնարար հարց՝ ինչպե՞ս ենք մենք վերաբերվում մեր պետականության անցյալին, հաղթանակներին ու կորուստներին։ Երբ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանը «նոր-նոր է պետություն դառնում» կամ նախկինում եղել է ուրիշ երկրի «վասալը», դա միայն քաղաքական հռետորաբանություն չէ․ նման ձևակերպումները կարող են արժեզրկել անկախ պետականության ամբողջ ճանապարհը։
Զրույցում անդրադարձ է կատարվում նաև սեպտեմբերի 19-ի՝ Արցախի հայաթափման տարելիցին կազմակերպված տոնական միջոցառումներին և այն հարցին, թե ինչ դեր ունի պետությունը հասարակական հիշողության ու վերաբերմունքի ձևավորման մեջ։
Այս թողարկման ընթացքում քննարկում ենք նաև Մերձավոր Արևելքում զարգացող նոր ճգնաժամը՝ Սաուդյան Արաբիայի, Եմենի հութիների, Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների համատեքստում։ Զրույցում զուգահեռներ են անցկացվում Հայաստանի անվտանգային փորձի հետ՝ քննարկելով, թե ինչ են իրականում նշանակում դաշնակցային հարաբերությունները, ինչու դաշնակիցը պարտադիր չէ յուրաքանչյուր իրավիճակում գործի քո ակնկալիքներին համապատասխան, և ինչ դեր ունեն սեփական մարտունակությունը, քաղաքական կամքն ու պետական հաշվարկը։
Անդրադարձ կա նաև նավթի գների աճին, Բաբ էլ-Մանդեբի և Հորմուզի նեղուցների հարցին, Եվրոպայի վերազինմանը, Գերմանիայի ու Ճապոնիայի ռազմականացմանը և փոփոխվող աշխարհակարգում փոքր պետությունների առաջ կանգնած մարտահրավերներին։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»