Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը
Արայիկ Մենժիկի Ներսիսյանը ծնվել է 1968թ. հունվարի 2-ին Ստեփանավանի շրջանի Կողես գյուղում:
Հայրը՝ Մենժիկ Ավետիքի Ներսիսյան - անասնաբույժ: Մայրը՝ Եվգենյա Վասիլի Ներսիսյան - ուսուցչուհի: 1986 - 1988թթ. ծառայել է Խորհրդային բանակում և զորացրվել է ավագի կոչումով:
1991-1993թթ. կամավորական ջոկատների կազմում մասնակցել է ԼՂՀ-ի և ՀՀ սահմանամերձ շրջանների մարտական գործողություններին:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1973թ. ընդունվել է Կողեսի ութամյա դպրոց և 1984թ. ավարտել է Ագարակի միջնակարգ դպրոցը: 1984-1990թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնամիական ֆակուլտետի ցերեկային բաժնում և ստացել է գիտնական ագրոնոմի որակավորում:
ՊԱՐԳԵՎՆԵՐ
ՀՀ վարչապետի միջնորդությամբ, ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով, - ԼՂՀ նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալով, - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով. - «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, - «Մարշալ Բաղրամյան» մեդալով, - «Վազգեն Սարգսյան» մեդալով, - «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» մեդալով, - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ոսկե մեդալով, - ՀՀ երկրապահ կամավորականների միության հրամանով. - «ԵԿՄ 20 տարի» մեդալով, - «ԵՌԱՍԵՐՈՒՆԴ ԵՐԿՐԱՊԱՀ» մեդալով, - ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալով, - Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի (Ռիիգիկոգու) արծաթյա հուշամեդալով՝ համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ունեցած ներդրման համար, - «Միջազգային Որակի նշան Դուբայ-2025» մրցանակաբաշխությունում` արժանացել է «Տարվա լավագույն համայնքի ղեկավար» անվանակարգին, - ՀՀ նախագահի, կառավարության, մարզպետի կողմից արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի,
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1990թ. մարտից 1990թ. դեկտեմբեր աշխատել է Կողեսի կոլտնտեսությունում որպես գլխավոր գյուղատնտես: 1990 - 1996թթ. ընտրվել և աշխատել է Կողեսի գյուղխորհրդի նախագահ: 1996թ. ընտրվել է Կողեսի գյուղապետ: 1996, 1999, 2002, 2005, 2008, 2012, 2016 թվականներին վերընտրվել է որպես Կողեսի գյուղապետ:
2017թ. նոյեմբերի 5-ին կայացած միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար:
Լոռի Բերդ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ Լոռի Բերդ, Ագարակ, Ուռուտ, Սվերդլով, Լեջան, Կողես, Յաղդան, Բովաձոր և Հովնանաձոր գյուղերը:
2022թ. սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ օրենքի ուժով վերընտրվել է Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար:
Ամուսնացած է, ունի երկու որդի:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»