Խաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա Կոստանյան
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում Christian Solidarity International-ի Հանրային աջակցության գծով պատասխանատու դոկտոր Ջոել Վելդկամփը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ամբիոնից հանդես է եկել Արցախի վերաբերյալ կարևոր հայտարարությամբ։ Նա անդրադարձել է Արցախի հայ բնակչության՝ հայրենիք վերադառնալու իրավունքին, հայ ռազմագերիների և ապօրինի պահվող այլ անձանց հրատապ հարցին, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանը, հարցեր, որոնց չի անդրադառնում անգամ ՀՀ կառավարությունն ու իրավասու պաշտոնյաները։
Վելդկամպը կոչ է անում ապահովել Արցախի հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը հայրենիք՝ մարդու իրավունքների լիարժեք երաշխավորմամբ, ինչպես նաև աջակցել Շվեյցարիայի խորհրդարանի նախաձեռնած՝ Արցախի խաղաղության ֆորումին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Christian Solidarity International-ին, և անձնապես Ջոել Վելդկամփին Joel Veldkamp, ECLJ-ին և WEA-ին՝ Արցախի հայերի իրավունքների, պատմական ժառանգության և վերադարձի իրավունքի մասին միջազգային հարթակներում շարունակաբար բարձրաձայնելու և հայերի համար այս կարևոր հարցերը մարդու իրավունքների միջազգային օրակարգում պահելու համար։ Խաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման, մարդու իրավունքների և մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»