Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»
Չարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա Յոլյան

Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համար

Այսօր Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո։ Մրցաշարի գաղափարը պարզ է և հավակնոտ՝ Հայաստանի լավագույն երիտասարդ մարտիկները՝ աշխարհի տարբեր երկրների ուժեղ մրցակիցների դեմ։

Վանդակ դուրս կգան մարզիկներ, որոնք այսօր արդեն համարվում են հայկական MMA-ի ամենահեռանկարային անուններից և վաղը կարող են ձևավորել մեր սպորտի նոր սերունդը։ Նրանց մրցակիցները կլինեն մարտիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Իրանից և այլ երկրներից;

Կազմակերպիչները նշում են՝ ունեն հայկական սպորտը զարգացնելու, բարձրացնելու նպատակ, մրցաշարը հնարավորություն է հայ մարտիկների համար ելույթ ունենալ Հայաստանում։

Armat Fight show կազմակերպությա ղեկավար, MMA մարտիկ Արմեն Գուլյանի խոսքով,  իրենք Հայաստանում հարթակն են ստեղծում, որ երիտասարդ, հեռանկար ունեցող մարտիկները կարողանան իրենց ներկայացնել, այնուհետև արդեն միջազգային մեծ մրցաշարերում ներկայացնել Հայաստանը։ 

Առաջին քայլն արդեն արված է

Առաջին ARMAT Fight Show (AFS) մրցաշարի ժամանակ մեր հիմնական նպատակներից մեկը Հայաստանի տարբեր ակումբներից ու մարզերից ուժեղ և հեռանկարային մարզիկների բացահայտումն էր։ Այդ մրցաշարը հնարավորություն տվեց տեսնելու, թե ովքեր են պատրաստ հաջորդ մակարդակին անցնելու և իրենց ուժերը փորձելու արդեն ավելի լուրջ պրոֆեսիոնալ մրցակցության մեջ։ Այժմ ARMAT Fight Show-ը (AFS) և ORION Fight Club-ը (OFC) միավորում են ուժերը՝ այս մարզիկների համար ստեղծելով շարունակական մրցակցային հարթակ։
Խոսքը միայն մեկ մրցաշարի մասին չէ։ Մեր նպատակը համակարգ ստեղծելն է, որտեղ հայ մարզիկը կունենա պարբերաբար մենամարտելու, ուժեղ միջազգային մրցակիցների հետ փորձ ձեռք բերելու և իր պրոֆեսիոնալ կարիերան զարգացնելու հնարավորություն՝ առանց Հայաստանից դուրս մշտապես նոր շանսեր փնտրելու։

Նոր սերնդի ուժեղ անունները
Մրցաշարի առանցքային մասնակիցներից մեկը կլինի Սուրեն Պետրոսյանը՝ փորձառու մարզիկ, «Наше Дело»-ի նախկին չեմպիոն։ Իր նախորդ մենամարտում նա հաղթել է Alash Pride-ի չեմպիոնին և ցույց տվել, որ պատրաստ է մրցել բարձր մակարդակի ընդդիմության հետ։ Վանդակ կմտնի նաև Սերգո Ալեքսանյանը՝ առաջին ARMAT Fight Show (AFS) մրցաշարի Գրան պրիի հաղթողը։ Նա երիտասարդ է, տիտղոսակիր և այն մարզիկներից մեկը, ում հետ կապվում են հայկական MMA-ի ապագայի մեծ սպասելիքներ։ Մրցաշարին կմասնակցի նաև Դավիթ Խաչատրյանը, ով մարզվում և ներկայացնում է Lion Heart թիմը։ Նրա համար այս մրցաշարը հնարավորություն է նոր քայլ կատարելու պրոֆեսիոնալ կարիերայում և ավելի լայն լսարանի առաջ իրեն ցույց տալու։ Քարդում կլինի նաև Հովհաննես Նագաբեդյանը՝ թայբոքսինգում մեծ փորձ և տիտղոսներ ունեցող մարզիկ, ով այժմ իր ճանապարհն է շարունակում MMA-ում։ Այս անուններով քարդը չի սահմանափակվում։ Հանդիսատեսը կտեսնի նաև առաջին ARMAT Fight Show (AFS) մրցաշարի այլ հաղթողների և մրցանակակիրների, ինչպես նաև Հայաստանի ու արտերկրի բազմաթիվ ուժեղ մարզիկների։

Ոչ միայն մրցաշար, այլ մեծ իրադարձություն
AFS × OFC-ն նախատեսված է ոչ միայն որպես սպորտային մրցաշար, այլ որպես մեծ իրադարձություն հայկական մարտարվեստների և մեդիա դաշտի համար։
Երեկոյին ներկա կլինեն հայտնի մարտիկներ, սպորտի, շոու-բիզնեսի, մեդիայի և այլ ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ։

Հյուրերի թվում կլինեն Էդուարդ Վարդանյանը, Ժորա Այվազյանը, Արեն Ակոպյանը և հայկական մարտարվեստների բազմաթիվ այլ հայտնի դեմքեր։