ԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի է
Նոր պաթոգենի ի հայտ գալն ու տարածումը կարող է բերել նոր համավարակի բռնկման, որը համարժեք կլինի COVID-19-ի համավարակի հետեւանքներին։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրո Ադան Գեբրեյեսուսը՝ Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի ընթացքում ուենցած ելույթի ժամանակ։ Դա, ըստ ԱՀԿ ղեկավարի, կարող է էլի լինել ռեսպիրատորային պաթոդեն։ Նա ասել է, որ նոր համավարակն անխուսափելի է։ Խնդիրը այս դեպքում միայն ժամանակի հետ է կապված, թե երբ այն կբռնկվի։
«Գիշերը ինձ արթուն պահող վախերից մեկն այն է, որ կարող է ի հայտ գալ [նոր] շնչառական հարուցիչ։ Եվ դա, իր հերթին, կարող է հանգեցնել COVID-ի պատճառած հետևանքներին նման հետևանքների», - ասել է նա Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Ըստ Գեբրեյեսուսի՝ նոր համավարակը անխուսափելի է. դա ընդամենը ժամանակի հարց է։ «Հաջորդ համավարակը «եթե»-ի հարց չէ, այլ «երբ»-ի», - ընդգծել է նա։ ԱՀԿ ղեկավարը նշել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում շարունակվող Էբոլայի համաճարակը «հիշեցում է, որ բռնկումը կարող է սկսվել ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ և սպառնալիք ներկայացնել ոչ միայն տեղական համայնքների, այլև հարևան երկրների և ամբողջ աշխարհի համար»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակ...
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը
Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարու...
Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվե