Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»
Չարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա Յոլյան

«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Որևէ բան չի փոխվել TRIPP-ի շուրջ մեր՝ ամիսներ առաջ ունեցած զրույցից մինչ այսօր, բացի ավելի շատ աղմուկի ապահովումը։ Միայն աղմուկն է ավելացել»,«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, երբ անդրադառնում ենք «Թրամփի ուղուն» և դրա շուրջ վերջին օրերի հայտարարություններին։ Հիշեցնում է՝ երթուղու շահութաբերության առումով նախագծած է 26 և 74 տոկոս հարաբերակցություն՝ առնվազն 50 տարով։ «Հայաստանի շահութաբերությունը 26 տոկոս է լինելու, բայց չգիտենք՝ որքա՞ն ճանապարհային վճար է սահմանվելու, և դրա 26 տոկոսը որքա՞ն է լինելու։ Մնում է գլխավոր հարցը՝ 26 տոկոսից քանի՞ տոկոսն է Հայաստանի Հանրապետությանը, որքա՞նը՝ ԵԱՏՄ-ինը։ TRIPP-ի՝ կյանքի կոչվելու առումով մտահոգությունները նույնն են մնացել, չեն փոխվել հետևյալ տրամաբանությամբ։ Հայաստանի պետական սահմանը, որը թույլ է տալիս անցողունակություն, այսինքն՝ դառնում է մաքսային սահման, Հայաստանի Հանրապետության սահմանը չէ, այն միանգամից դառնում է ԵԱՏՄ մաքսային սահման։ ԵԱՏՄ մաքսային սահման ասելով՝ պետք է նաև հետևյալ ընկալումն ունենանք՝ ի՞նչ է սա իրենից ներկայացնելու, այն է՝ ԵԱՏՄ-ն թույլատրելո՞ւ, թե՞ չի թույլատրելու ճանապարհի գործարկումը։ Սա շատ կարևոր հարց է։ Հայաստանի և ԱՄՆ-ի ստորագրած մտադրությունների հուշագրում նշված է, որ TRIPP-ի հետագա շահագործումը կամ ամբողջ ճակատագիրը որոշելու են Հայաստանի Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ համաձայնեցնելով երրորդ երկրի հետ։ Երրորդ երկիր ասվածը դեռևս բաց է մնում՝ ի դեմս Ռուսաստանի։ Հենց հիմա աշխարհաքաղաքական վերադասավորումների մեջ TRIPP-ի վերահսկողության խնդիրն է առաջանում։ Եվ մեկ փոքրիկ փոփոխություն եղավ։ Իրանի դեսպանի մակարդակով լսեցինք հայտարարություն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դրան կողմ է, եթե դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից դուրս չէ, և եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն այդտեղ ցանկացած տեսակի ներկայացվածություն չեն ունենում։ Սա նշանակում է, որ շարունակվում է նույն՝ ճանապարհների վերահսկման տրամաբանությունը։ Եթե պայմանականորեն Ռուսաստանը կամ Չինաստանը կվերահսկեն այն, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմ է, իսկ եթե պետք է վերահսկի ԱՄՆ-ն, ապա այդտեղ ունենում ենք շատ լուրջ անվտանգային հարցեր»,-ասում է Նաիրի Սարգսյանը։

Նկատում է՝ այս ճանապարհն աշխարհաքաղաքական նշանակություն ունի՝ բեռնափոխադրումների իմաստով։ «Ճանապարհը, միանշանակ, շահութաբեր և ձեռնտու է Չինաստանին, Անգլիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Եվրոպային, որոշակի առումով՝ նաև Ռուսաստանին։ Ամբողջ շղթայի մեջ, իհարկե, ձեռնտու է նաև Թուրքիային և Ադրբեջանին։ Հայաստանի կառավարությունը հաստատեց անխոչընդոտ անցման գաղափարը։ Անխոչընդոտ անցումը փորձեցին մանևրելով ներկայացնել հայ սահմանապահի՝ տեղում չնստելու հանգամանքով և տեխնիկական միջոցներով անձի նույնականացում իրականացնելու ճանապարհով անցողունակության ապահովմամբ, բայց ստացվում է, որ բեռների հսկողություն չկա։ Իհարկե, Ադրբեջանին դա կլինի ձեռնտու, որովհետև նա կարող է նաև զենք - զի նամթերք տե ղա փոխել և իր խնդիրները շատ ավելի օպերատիվ կերպով լուծել։ Անվտանգային առումով Հայաստանի հանդեպ Ադրբեջանը դեռևս շարունակում է սպառնալիքների, վերջնագրերի լեզվով խոսել, իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանը նախատեսվածից շատ ավելի արագ կշարունակի զինվել, և, Աստված մի արասցե, կրկին ռազմական կամ նմանատիպ բախման թեկուզ սպառնալիքի պարագայում նրանք շատ ավելի շահեկան դիրքում կգտնվեն, որովհետև հենց Թուրքիայից և Նախիջևանից զորքի, զինտեխնիկայի, սննդի տեսքով անմիջապես անխոչընդոտ օգնություններ կունենան»,նշում է մեր զրուցակիցը։

Տնտեսության զարգացման մասին խոսող իշխանության կառավարման օրոք հայ արտահանողները փաստացի զրկվեցին ամենամեծ ու կարևորագույն՝ ռուսական շուկայից։ Մինչդեռ ամեն օր պաշտոնական գերատեսչությունները ցույց են տալիս թվեր, թե դիվերսիֆիկացիայի արդյունքում եվրոպական, արաբական շուկաների ուղղությամբ որքան արտահանում է իրականացվել։ «Բնականաբար, այդտեղ մանիպուլ յացիա կա։ Արտահանման դիվերսիֆիկացիա Հայաստանում չկա ոչ թե այն պատճառով, որ դրա ներուժը չունենք, այլ այն պատճառով, որ կառավարությունը չի աշխատում այդ ուղղությամբ։ Սեպտեմբերի 27-ին համերգի հեռարձակումը, որքան էլ հաջորդ օրը Հանրայինը ներողություն խնդրեց, ցույց է տալիս նրանց վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հանդեպ։ Նրանք արհամարհում են բոլորին, բոլորի վիշտն ու ցավը, և սա ցույց է տալիս, թե ինչ վերաբերմունք ունեն բոլորի, այդ թվում՝ տնտեսության հանդեպ։ Հիմնավորվում է մեր՝ մի քանի տարի առաջվա պնդումը, որ Հայաստանի Հանրապետությանը նախապատրաստում են լիակատար կապիտուլ յացիայի և լուծարման, այսինքն՝ տնտեսական ներուժի վերացման, պաշտպանական ներուժի վերացման և այսպես շարունակ։ Այս նույն տրամաբանության մեջ մարդիկ դիվերսիֆիկացիա չեն ապահովել, ուղղակի կրկին աղմուկն են ավելացրել։ Ի՞նչ է տեղի ունենում գյուղատնտեսության ոլորտում։ Կարելի է մեծ առումով բերքահավաքի ավարտական փուլը հայտարարել, հոկտեմբերին էլ, իհարկե, կունենանք որոշակի բերքահավաք։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ապրանք չվաճառել։ Գյուղատնտեսներն ունեն լուրջ դժգոհություններ։ Վերջերս հանդիպում եմ ունեցել ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետ։ Իրենց մոտ ինչ-որ վախի մթնոլորտ էր ստեղծված։ Նրանք հավաքվել են խնդիրը արձանագրելու, իրենց միջից բանակցող են նշանակել և հասկացել՝ չէ, բանակցողն ուղղակի ֆիկտիվ բանակցող է և որևէ տեսակ խնդիր լուծող չէ, այլ հակառակը՝ համոզում է իրենց, թե՝ ի՞նչ խնդիր կա, ջերմոցները թող չաշխատեն, կվաճառեք, գնորդ կլինի։ Այստեղ էլ պետք է սեփականատերերի վերաբաշխում լինի։ Հիմա մարդիկ դեռևս վախեցած են։ Մարդը ե՞րբ է արագ արձագանքում և արագ գործում. երբ չի ունենում այլընտրանք։ Գյուղատնտեսական վարկերի մի նշանակալի հատվածը արտոնյալ ժամանակահատվածով է։ Դա նշանակում է, որ պայմանական մեկ տարով գյուղատնտեսական վարկը տրամադրում են, մեկ տարվա ընթացքում տոկոսները հաշվարկվում, կուտակվում են, գյուղոլորտում շատ դեպքերում նաև կարող է սուբսիդավորվել որոշակի տոկոսը կամ այն ամբողջությամբ։ Հենց մարդիկ բախվեցին վարկերի մայր գումարների մարման խնդրին, եթե ոմանք նույնիսկ խնայողություն ունեն, հաստատ դրանից մարում չեն կատարի, որովհետև ապագան մշուշոտ է, չգիտեն, թե ինչ է լինելու, անորոշության մեջ են, շատ ավելի բարձր ձայնով կխոսեն, ոչ թե լուռ կմնան»,-հավելում է տնտեսագետը։

Բոլոր ուղղություններով խնդիրներ կան՝ անվտանգային, սոցիալական, արտաքին հարաբերություններ, բարոյահոգեբանական։ Այս խնդիրներից յուրաքանչյուրը և բոլորը միասին կարող են «լցնել» հասարակության համբերության բաժակը։ «Դասական քաղտեխնոլոգիան պետք է դնենք մի կողմ և իջնենք հողի վրա՝ հասկանալու իրավիճակը։ Ընտրություններից հետո սովորաբար բոլոր ազգերի մոտ և բոլոր պետություններում տեղի է ունենում խոր հիասթափություն։ Որոշակի ժամանակահատված հանրությունը գտնվում է ապատիայի մեջ։ Բայց իրավիճակի հանգուցալուծումը հետևյալն է. տրիգեր կարող է դառնալ ցանկացած խոսույթ, որը վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, նոր զիջումներին, ընդ որում՝ դրա բացասական փորձն էլ ունենք։ Ունենք Կիրանցի և Ոսկեպարի պաշտպանական շարժում, որը տոտալ ձախողվեց, դրանից հետո կրկին հասարակության մոտ առաջացավ հիասթափություն։ Մարդիկ դուրս եկան հրապարակ, ասացին՝ պատրաստ ենք գործողության, բայց գործողությունը չկար, գործողության մղող մարդը չկար։ Որպեսզի տեղի ունենա ռեալ գործընթաց, պետք է առաջնորդող ուժը կամ անձն իրապես հավատ ներշնչի իր ամբողջ վարքագծով և կենսագրությամբ, որպեսզի նրան որևէ կերպ այլևս չկարողանան կասկածել։ Ցանկացած գործողություն՝ սոցիալական, տնտեսական, սահմանների պաշտպանություն, կարող է դառնալ տրիգեր։ Պետք է լուծվի առաջնորդողի հարցը, և առաջնորդողն օրակարգ բերի։ Կարծում եմ՝ դրա համար դեռ ժամանակ է պետք՝ մի քանի ամիս»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում