ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր
Եվրոպայի հայերի միության (ԵՀՄ) նախագահ Արթուր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր, ինչպես նաև տնտեսական, գործարար և միջազգային համագործակցության զարգացման նոր հնարավորություններ։ Այս մասին տեղեկացնում է Եվրոպայի հայերի միություն (ԵՀՄ) Հայաստան–ԵՄ արտահանման կենտրոնը։
«Հատուկ անդրադարձ կատարվեց Հայաստանի և Եվրոպական միության երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու հայկական արտադրանքի եվրոպական շուկաներ մուտք գործելու հնարավորությունների խթանմանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև «Հայաստան–ԵՄ արտահանման կենտրոնի» առաջիկայում Հայաստանում իրականացվելիք նախաձեռնությունը։ Կենտրոնի նպատակն է աջակցել հայկական ընկերություններին և արտադրողներին՝ եվրոպական շուկաներ դուրս գալու, նոր գործընկերներ գտնելու և արտահանման հնարավորություններն ընդլայնելու գործում։
Կողմերը կարևորեցին շարունակական և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնեցին համատեղ աջակցելու նոր նախաձեռնությունների իրականացմանը։ Եվրոպայի հայերի միությունը նախատեսում է առաջիկայում ներկայացնել կենտրոնի գործունեության, ծրագրերի և համագործակցության հնարավորությունների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ»,-ասված է հաղորդագրության մեջ։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակ...
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը
Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարու...
Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվե