Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
Մոլդովայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի տարածքում պայթել է ռուսական անօդաչու թռչող սարք, որն արձակվել էր Ուկրաինայի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս ասին գերատեսչությունը հայտնել է Facebook-ի իր էջում։ԱԹՍ-ն ընկել և պայթել է Մոլդովայի Նովոանենսկի շրջանի Հըրբովեց գյուղի մոտ գտնվող բաց տարածքում։
Գյուղն Ուկրաինայի Օդեսայի մարզի հետ սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա է։Միևնույն ժամանակ, Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը երկու F-18 կործանիչ են օդ բարձրացրել այն բանից հետո, երբ զինվորականներն Ուկրաինայի տարածքում՝ Իզմայիլից արևելք, Ռումինիայի հետ գետային սահմանի մոտ, հայտնաբերել են օդային թիրախ։«Ռումինիայի օդային տարածքի խախտումներ չեն արձանագրվել», – նշել է գերատեսչությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակ...
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը
Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարու...
Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվե